>

Հայաստանում կառավարության կողմից մարտի 16-ին արտակարգ դրության մասին որոշումը հրապարակելուց հետո որոշ խանութներում արձանագրված խառնաշփոթն արձանագրել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:


«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ խառնաշփոթից հետո երեկոյան ուշ ժամի շրջել են խանութներում և արձանագրել, որ դարակաշարերում ապրանքները լիքն են եղել:








Քոչարյանի զոհերը

«Մենք լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու:


Նորից եմ ընդգծում ու վստահեցնում, մենք երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:



«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->