>

Ռուսաստանը արգելեց արտասահմանցիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը: Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:


Սահմանափակումը չի կիրառվի ՌԴ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների նկատմամբ, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության վարորդների,  օդային, ծովային և գետային, երկաթուղային հաղորդակցության միջագային անձնակազմների, պաշտոնական պատվիրակությունների անդամների նկատմամբ, այն անձանց, որոնք ունեն դիվանագիտական և մասնավոր, սովորական վիզաներ, տրված մերձավոր հարազատի մահվան պատճառով,








Քոչարյանի զոհերը

ՌԴ մշտական բնակիչների նկատմամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք անցնում են օդային տարանցիկ ուղիներով:


Դեսպանատունը հիշեցնում է, որ մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները  հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ ապահովվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը, իսկ ուղևորափոխադրումները երկու երկրների միջև կսահմանափակվեն:



Միաժամանակ կապահովվի քաղաքացիների վերադարձը հայրենիք:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->