>

 




Քոչարյանի զոհերը

Բարև մա՛մ ջա՜ն…Գրում եմ,գարնանամոտ արևից մի քիչ տաքացած։Մա՛մ չգիտեմ ինչու,որոշեցի այս անգամ՝ քո հանդեպ սերս, կարոտս,թղթին անցկացնելով քեզ հասցնեմ։Մա՜մ ջա՜ն , կարոտել եմ…
Կարոտել եմ՝ այն անհոգ օրերը,որոնք հիմա փաթաթվել են մտքիս, ու ամեն րոպե քեզ են հիշեցնում,բայց ուզում եմ,չտխրես:Մա՛մ գիտե՞ս այսօր հիշել եմ,թե ինչպես էիր լաց լինում ինձ ճանապարհելիս…
Մա՜մ,դեռ մի ամիս է ինչ կողքիդ չեմ,բայց կարծես տարիներ անցած լինեն։Մա՛մ ջա՜ն, երա՜նի հիմա կողքիդ լինեի…





Երանի երբ կողքիդ էի հասկանայի թե ինչքա՜ն կարևոր ես։Կուզեի հիմա մե՛կ վայրկյան, կամ գոնե մե՛կ ակնթարթ մանկան պես վազել գիրկդ…

 Մա՛մ ,գիտե՞ս ամեն առավոտ,երբ արթնանում եմ,սկսում եմ Աստծուն խնդրել,որ երբե՛ք քեզ չզրկի ինձ տեսնելու հնարավորությունից,իսկ հետո շնորհակալ եմ լինում,որ ևս մի առավոտ խաղաղ բացվեց,որ ես ու զինակիցներս ողջ ենք,որ կանք։Գիտե՞ս մա՛մ, մեկ-մեկ հիշում եմ,թե ինչքան անգամներ ես իմ պատճառով ջղայնացել…
Հիշում եմ ,թե քանի անգամ ես , ինձ համար թաքուն սենյակում աղոթել…


Մա՛մ կներես,խնդրում եմ չտխրես,հիմա մեզ համար օրերը՝ կարծես կանգ առած լինի , բայց իմացի՛ր գալու եմ… Գալու եմ, երկու տարի դեմքիդ՝ ժպիտը մոռացած, այնքա՜ն ժպիտ նվիրեմ…
Գալու եմ,անհանգիստ սրտիդ՝ հանգստություն տալու…                                                                                      Մա՛մ,  չտխրես ինձ մոտ ամեն բան լավ է, ես լավ եմ,միայն կարոտն է, որ սրտիս անհանգստություն է պատճառում..                                                                                                                                                          Մա՛մ, բայց ստեղ բոլորս դիմանում ենք , դու էլ դիմացիր , չհանձնվես,մա՜մ մի օր գալու եմ…                            Մա՛մ ուզում եմ,երբ ինձ հիշես ,ոչ թե սկսես լաց լինել,այլ հպարտանաս,որովհետև ես քեզ համար եմ ծառայում…



Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան

 

Сообщение Մա՜մ ջա՜ն , կարոտել եմ…Կարոտել եմ՝ այն անհոգ օրերը,որոնք հիմա փաթաթվել են մտքիս, ու ամեն րոպե քեզ են հիշեցնում․․․ Զինվորի հուզիչ նամակը՝ մորը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->