>

Արտակարգ իրավիճակն ու կարանտինային դրությունը քաղաքային և երկրի ղեկավարությանը մղում են արտահերթ քննարկումների և արտակարգ որոշումների, որոնցից մեկն ընդունվել է ժամեր առաջ: Որոշումները հիմնականում հասարկական խաթարված կյանքը որոշակիորեն համակարգելուն են ուղղված:




Քոչարյանի զոհերը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել անապահով ընտանիքներին տրամադրել սննդային որոշակի պաշար: Քաղաքապետարանը որոշել է օգտվել մանկապարտեղներին նախապես հատկացված սննդի պաշարից:





Որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետի և փոխվարչապետ Տ. Ավինյանի համատեղ քննարկման արդյունքում: Որոշումը կայացնելուց հետո մանկապարտեզներին հատկացված սննդի պաշարները տեղափոխվել են համապատասխան թաղապետարաններ, տրամադրվել սոցիալական հարցերով զբաղվող աշխատակազմին:


Սույն ստորաբաժանման աշխատակազմն ըստ իրենց մոտ եղած տվյալների բազզայի և առաջնահերթության առկա սննդային պաշարը կտրամադրեն կարիքավոր քաղաքացիներին, ընտանիքներին:



Որոշման կայացման խորհրդակցություններին մասնակցել են նաև ավագանու անդամները: Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել քաղաքացիների կողմից, սոցցանցային հրապարակմանը հաջորդել են բազմաթիվ դրական արձագանքներ:

Сообщение Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->