>

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 78։ Տեղեկությունը Facebook—ի ուղիղ հեռարձակման ժամանակ հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը։

Նրա խոսքով` 18 վարակակիրները ոչ մի ախտանշան չեն ունեցել։ Իսկ վեց նոր դեպքերն էլ կապված են եղել արտադրամասի վարակակիրի հետ։




Քոչարյանի զոհերը

«Եթե չհետազոտվեին, չէին էլ իմանա։ Մյուսներից միայն 2-ի մոտ էր թոքաբորբ հայտնաբերվել, հնարավոր է` բուժվել է, դեռ չգիտեն, որովհետև ռենտգեն հետազոտությամբ է դա պարզ դառնում, ռենտգենը ցուցված է 7-րդ օրը»,–ասաց նախարարը:





Նա նաև տեղեկացրեց, որ 600 մարդ արդեն մեկուսացված են։

Նշենք, որ Հայաստանում վարակված անձանց ընդհանուր թիվը մարտի 17–ի ժամը 18։00–ի դրությամբ 72-ն էր, մեկն արդեն առողջացել է։ Այս պահին նրանց ավելացավ ևս 6–ը։


Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։



Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Сообщение Առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը նոր տվյալներ հաղորդեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->