Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 84-ի․Նիկոլ Փաշինյան — ingablog

Այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Առայժմ աշխատու ենք մեկուսացման ռազմավարությամբ: Էջմիածնից և արտադրամասի դեպքերից բացի, մնացած դեպքեը լոկալ են: Չարենցավանում, օրինակ, լոկալ դեպքեր են, նրանք շփումներ չեն ունեցել այլ մարդկանց հետ, ժամանել են Ֆրանսիայից», — ասաց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի պատճառով է:


«Էջմիածնի դեպքերը դանդաղել են, իսկ արադրամասի առումով «վազքի մեջ ենք»: Այս պահին ունենք 444 մարդ՝ մեկուսացված և ավելի քան 700 մարդ, որոնց խնդրել ենք ինքնամեկուսացվել», — նշեց վարչապետը:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin