>

Արմեն Մուրադյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․


Մեծահարգ բուժաշխատողներ՝ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր, իմ շատ սիրելի ուսանողներ, կամավորներ․․․

Մեր աշխատանքը թևակոխել է նոր փուլ, այժմ, ինչպես շատ անգամներ, մարդկանց կյանքը և առողջությունը կախված է յուրաքանչյուրիցս։




Քոչարյանի զոհերը

Անձամբ տեսել եմ երկրաշարժի, պատերազմների, համաճարակի արհավիրքները և վստահորեն կարող եմ ասել՝ մենք այս բոլոր փորձություններն անցել ենք միասնական ու Բժշկի պարտքը կատարած։






Առաջին անգամը չէ, որ անցնում ենք համաճարակային փորձություն՝ այո՛, դաժան մարտերի ընթացքում ժամանակ, լինում են կորուստներ՝ Նույնպես՝ ցավոք անդառնալի․․․ Յուրաքանչյուր արհավիրք ունի իր անդառնալի դաժանությունը և կատարած պարտքի խորը զգացողությունը, որը վերապրում ենք մենք՝ բուժաշխատողներս, համարյա թե յուրաքանչյուր օր, ուստի խնդրում եմ Հասարակությանը, երբեք մի համեմատեք՝ անհամեմատելին՝ արդար չէ!!!

Սիրելի բուժաշխատողներ, այո՛ եղել են պահեր, երբ անընդմեջ մեղադրվել ենք, միշտ չէ, որ լսել ենք և լսում ենք մեր կատարած աշխատանքի իրական գնահատականը, այժմ

նույնպես գնահատականի , վերլուծությունների և հաստատ շահարկումների պահը չէ, այսօր նույնպես մեկ անգամ մենք պետք է ապացուցենք, որ մեր սպիտակ խալաթավոր բանակը պատրաստ է, կպաշտպանի և կհաղթի Աշխարհի հերթական այս մարտահրավերը։ Ամեն մարդ պետք է ստափ գիտակցի իր պատրաստակամության ու արհեստավարժության հիմնավորությունը։


Բոլոր նրանք ովքեր փորձում են շահարկել իրավիճակը՝ դրամ շահեն, քաղաքական և էժան դիվիդենտներ հավաքեն՝ դավաճան են։ Չեմ բացառում, որ այս պայքարի մեջ մենք կունենանք ֆինանսական, առողջական․․․ կորուստներ։ Մի բանում վստահ եմ՝ մենք չենք կորցնի արժանապատվությունը ու Բժշկի պարտքի կատարած զգացումը՝ մեզ հուսով և հավատով նայում են միլիոնավոր Մարդիկ։

Սիրելի Բուժաշխատողներ, խնդրում եմ, մի մոռացեք ինքնապաշտպանական միջոցների մասին, դա Ձեզ համար անհրաժեշտություն է՝ առողջ եղեք, որ առողջացնենք։



Երբ կհաղթենք, իսկ հաղթելու ենք, անկասկած, կարևորում եմ, որ այդ պահին յուրաքանչյուրիս մեջ լինի խորը զգացում՝ կատարած պարտքի։

Ուստի կա ՀԱՂԹԵԼՈՒ գեթ մեկ բանաձև՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Վերջում հավելեմ, որ մենք լոկ կոչերով, խոսքերով ու գթասրտությամբ չենք պայքարում ՝ Համալսարանական բոլոր հիվանդանոցները բերված են բարձր պատրաստավածության։

Ուրեմն, ձեզ հետ միասին կանգնած եմ շարքում՝ բոլորս դիրքերում !!!

Сообщение Երբ կհաղթենք, իսկ հաղթելու ենք, անկասկած, կարևորում եմ, որ այդ պահին յուրաքանչյուրիս մեջ լինի խորը զգացում՝ կատարած պարտքի.Արմեն Մուրադյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->