>

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը գրում է՝

2020 թվականի մարտի 9 -ին առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում Մեղրու տարածաշրջանի բնակիչներ, ծնողներ`




Քոչարյանի զոհերը

իրենց առաջնեկին 19 օրական նորածին աղջնակին (ծննդօգնությունը կատարվել էր ք.Երևանում) բերել էին Մեղրու Տարածաշրջանային Բժշկական կենտրոն մանկաբույժ Արմենուհի Պողոսյանի մոտ այցի:




Մանկաբույժ Արմենուհի Պողոսյանը նորածին 19 օրեկան աղջնակի վիճակը գնահատեց ծայրահեղ ծանր և սկսվեցին իրականացվել վերակենդանացման միջոցառումներ:

Աստծո կամոք այդ պահին բուժկենտրոնում էին գտնվում Երևանից Մեղրի գործուղված շտապ օգնության բժիշկներ Վարդան Մաթևոսյանը (մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ), Դավիթ Մուրադյանը (սրտաբան), Հռիփսիմե Մովսիսյանը (համաճարակաբան):


Մասնագիտությամբ լինելով մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վարդան Մաթևոսյանի գլխավորությամբ բժիշկների և բուժքույրերի համատեղ խմբի կողմից իրականացվեցին նորածնի վերակենդանացման միջոցառումներ,

որից հետո Մուրացան հիվանդանոցային կլինիկայի նորածինների ռեանիմացիոն բրիգադը մանկիկին տեղափոխեց Մուրացան համալսարանական կլինիկա, որտեղ էլ մինչ այժմ բուժում է ստանում փոքրիկը:

Մեղրու տրածաշրջնային բժշկական կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Հռիփսիմե Մովսիսյանին,


Դավիթ Մուրադյանին և հատուկ շնորհակալութուն է հայտնում բժիշկ Վարդան Մաթևոսյանին իր պրոֆեսիոնալ մոտեցման և արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի անձնակազմին օպերատիվ արձագանքելու և անհրաժեշտ բոլոր միջոցառումները կատարելու համար:

Իսկ փոքրիկին ցանկանում ենք շուտ ապաքինում:

Քրիստոս պահապան և օգնական:

Сообщение Առավոտյան ծնողները իրենց առաջնեկին՝ 19 օրական նորածին աղջնակին բերել էին մանկաբույժի մոտ. աղջնակի վիճակը գնահատվեց ծայրահեղ ծանր (լուսանկարներ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->