>

Ազգ-պետություն. Մեկ օրում կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին 43 մլն 121 հազար դրամ է փոխանցվել:

Մարդ չի հասկանում նման լուրերից հուզվի, հպարտանա, թե բարձր գոռա, բայց երևի բոլորը միասին էլ անես էլի քիչա:

loading...




Երեկ հայտարավեց կամավորների թվի մասին, որ երկու օրվա ընթացքում այնքան դիմող էր եղել, որ դադարեցվել է հայտերի ընդունումը:





Այսօր արդեն կառավարությունը տեղեկացրեց, որ 17.03.2020 թվականին բացված հաշվեհամարին մեկ օրվա ընթացքում փոխանցվել է 43 մլն 121 հազար դրամ, որը ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին:


Լավ, սենց ազգի մի մասնիկը լինելուց հետո, ոնց կարաս չասես՝ կորոնավիրուսը ու՞մ շուննա:

Մի պահ կանգ առեք ու ուշադիր հետևեք, թե մարդիկ ինչպես են անհանգստանում միմյանց մասին, ինչպես են մտածում իրենց հարազատների ու ընկերների մասին: Այս ընթացքում դեռ չեմ հանդիպել մեկին, ով առաջին հերթին իր մասին կմտածի, բոլորը առանց բացառության անհանգիստ են նախ իրենց ընտանիքի անդամների, ընկերների,պարզապես ծանոթի համար, հետո նոր իրենց:



Էսքան սիրո ու ջերմության մեջ այլ տարբերակ չկա՝ #ՀաղթելուԵնքՀամաճարակին #ԱռողջանալուԵնք

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը:

Сообщение Լավ, սենց ազգի մի մասնիկը լինելուց հետո, ոնց կարաս չասես՝ կորոնավիրուսը ու՞մ շուննա появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin