>

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր՝ 19.03.2020թ., «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կյանքից անժամանակ հեռացավ չորսուկեսամյա փոքրիկ Անգելինան:

Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում՝ կծկողականության կորստով:





04.03.2020թ. երեխան ունեցավ սրտի կանգ, տևական վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվեց երեխային ողջ պահել, միացնելով արտամարմնային թաղանթային օքսիգենացիա, որն իրենից ներկայացնում է սիրտ և թոքեր ամողջովին փոխարինող ժամանակավոր սարք (ECMO): Պետք է նշել, որ երեխան ECMO-ն միացնելուց ժամեր անց արթնացավ ռեանիմացիացիոն բաժանմունքում:





Հարկ է նշել, որ Անգելինան բացի ձախ փորոքի վատ կծկողականությունից ուներ նաև տուժած աջ փորոք և վնասված թոքեր, որոնք ի վիճակի չէին իրենց ֆունկցիան իրականացնելու:


ECMO- ն որպես հիվանդի կյանքը պահպանող սարք ժամանակավոր բնույթ է կրում և ժամանակի հետ սարքին հարակից խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք վտանգում են հիվանդի կյանքը և որքան երկար է գործում սարքը, այնքան նշված խնդիրների հավանականությունը շատանում է: ECMO-ն տեղադրելուց հետո ընտանիքի, ընտանիքի ընկերների, Առողջապահության նախարարության և հասարակության արագ համախմբման արդյունքում մեր երկիր առաջին անգամ բերվեց արհեստական ձախ փորոք կոչվող սարքը (LVAD), որը փոխարինում է սրտի ձախ կեսի ֆունկցիան և ավելի երկարատև կիրառություն ունի, իսկ Անգելինայի դեպքում դա միակ հույս-կամուրջն էր դեպի սրտի փոխպատվաստում: Սակայն մեծ մտահոգություն կար, որ չնայած այս սարքի առկայությանը, միևնույն է սրտի աջ բաժինը և թոքերը կշարունակեն մնալ ECMՕ-ի հույսին և չվերականգնվելու դեպքում, ժամանակի ընթացքում ի հայտ կգա կյանքի հետ անհամատեղելի իրադրություն: Այնուամենայնիվ, տեղի և արտերկրի մասնագետների հետ տևական քննարկումներից հետո, ընտանիքի հետ որոշվեց միակ հույսը գործածել, տեղադրել ձախ փորոք փոխարինող սարքը և հույս ունենալ, որ աջ փորոքը և թոքերը թույլ կտան անջատել ECMՕ-ն, քանի դեռ սարքի հետ կապված վտանգավոր խնդիրները ի հայտ չեն եկել:

Այսպիսով, ECMO-ի միացման արդեն երրորդ օրը ECMՕ–ն վերադասավորվեց (արդեն փոխարինեց միայն աջ փորոքին և թոքերին) և զուգահեռ միացվեց արհեստական ձախ փորոքը (LVAD), որն իր առջև դրված խնդիրները լուծեց փոխարինելով ձախ փորոքը: Սրտի աջ բաժինը և թոքերը շարունակեցին մնալ ECMO-ի սարքի հույսին:



Ընդհանուր առմամբ ECMO-ն աշխատեց 15 օր, սրտի աջ փորոքը և թոքերը այս ընթացքում ընդանրապես չվերականգնվեցին և թույլ չտվեցին ECMO սարքից շուտափույթ անջատվել: Ցավոք այդ օրերի ընթացքում չնայած LVAD-ի նորմալ գործունեությանը՝ ի հայտ եկան տարբեր օրգանների անդառնալի կորուստներ, որոնք վերջիվերջո Անգելինայի կյանքի հետ անհամատեղելի դարձան և 19.03.2020-ին՝ առավոտյան ժ.10:30-ին, գրանցվեց երեխայի կենսաբանական մահը:

Կիսելով անդառնալի կորստի ցավն ու դառնությունը, խորին ցավակցություն ենք հայտնում փոքրիկ հրեշտակի ծնողներին: Համբերություն ձեզ այս դժվարին պահին»

Сообщение «Նորք-Մարաշ» ԲԿ-ն փոքրիկ Անգելինայի մահվան վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->