>

Ներկայացնում ենք շատ համեղ և հետաքրքիր թխվածքի բաղադրատոմս՝ առանց որևէ միջուկի և զարդարանքի։

Картинки по запросу "զեբր տորթ"

Անհրաժեշտ բաղադրիչներ․




  • 4 ձու
  • 300գ շաքարավազ
  • 100գ հալացրած կարագ
  • 200գ թթվասեր
  • 1թ․գ․ մարած սոդա
  • 500գ ալյուր
  • 2ճ․գ․ կակաո

Картинки по запросу "զեբր տորթ"





Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին միացնել ձուն և շաքարավազը։ Հարիչի ամենաբարձր արագությամբ հարել՝ մոտ 5 րոպե։

Ավելացնել թթվասերը ւ լավ խառնել։


Ավելացնել հալացրած կարագը և մարած սոդան։ Կրկին հարել։

Մաս-մաս լցնել ալյուրը, խառնել։ Պատրաստի խմորը բաժանել երկու հավասար մասերի և մի կեսի մեջ լցնել կակաոն։ Խառնել՝ մինչ միասեռ գույն կստացվի։

Ջեռոցի տապակին ձեթ քսել։

Այժմ երկուական գդալ խմոր լցնել՝ սկզբում սպիտակ, հետո շոկոլադե, կրկին սպիտակ և շոկոլադե։



Картинки по запросу "զեբր տորթ"

Փայտե չոփիկով նախշեր անել և ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը։

Простой и вкусный пирог для семейного чаепития

Բարի ախորժակ։

Сообщение Համեղ և պարզ թխվածք՝ ողջ ընտանիքի համար․․․ նույնիսկ 1 ժամ չի պահանջվի այսպիսի գեղեցկություն պատրաստելու համար появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->