>

Երիտասարդ մայրը թույլ է տալիս իր 6-ամյա տղային ամեն ամիս գնալ ժամադրության




Քոչարյանի զոհերը

Ամսական մի անգամ իմ 6-ամյա տղան ինձ հրավիրում է ժամադրության՝ ռեստորանում ընթրելու: Նա ինձ համար բացում է դուռը, առաջ բերում իմ աթոռը, որ ես նստեմ, հետաքրքրվում, թե ինչպես է անցել օրս, ինքը փակում հաշիվը իր գումարով, որն աշխատել է տանը տարբեր գործեր անելով, և նույնիսկ թեյավճար է թողնում մատուցողներին:





Անելով այս ամենը՝ ես որդուս սովորեցնում եմ, թե ինչպես է պետք վարվել կանանց հետ: Ինչպես ցույց տալ, որ ինքը հարգում է կնոջը, ում սիրում է: Հենց այս պահին այդ կինն իր մայրն է: ՄԵնք պահում ենք մեր հեռախոսները՝ բացառություն է միայն լուսանկարվելը: Նստում ենք, խոսում մեր օրերի, այն ամենի մասին, ինչ ուզում ենք անել:

Ես նրան սովորեցնում են ճիշտ օգտվել սեղանի պարագաներից, ասում եմ, որ շատ կոպիտ և վիրավորական է, երբ հանդիպման ժամանակ աչք չես կտրում հեռախոսից և անդադար զբաղված ես դրանով: Տղաս էլ ուսումնասիրում է գումարի ունակությունները և այն վերահսկելու ձևը:

Որդիս մաթեմատիկա է սովորում, քանի որ մենք նախօրոք հաշվում ենք, թե ինչպես անել, որ տաքսիի գումար էլ մնա: Նա հիմա երիտասարդ է, բայց ենթադրում եմ, որ ճիշտ է ամեն ինչ սովորեցնելը:


Երբեք շուտ չէ երեխային որևէ բան սովորեցնելը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է հարգանքին:



Կնոջ հանդեպ հարգանքը շատ կարևոր է: Ինչպես մի կին, ում նախկինում շատ են վիրավորել և նեղացրել, չափազանց կարևոր եմ համարում որդուս ճիշտ դաստիրակելը:

Այսօր շատ տղամարդիկ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչպես կնոջը ճիշտ հրավիրեն ժամադրության: ՈՒզում եմ վստահ լինել, որ որդիս հետագայում չի դառնա նրանցից մեկը:

Сообщение Երիտասարդ մայրը թույլ է տալիս իր 6-ամյա տղային ամեն ամիս գնալ ժամադրության появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->