>

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս.


ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ:








Քոչարյանի զոհերը


Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր,

Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից.


Ամեն



աղբյուր

Сообщение Աղոթք, ուղղված Հիսուսին․․․Խնդրում եմ Քեզ, Ամենազոր Փրկիչ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->