>

Հայաստանի տնտեսության կարևոր և գերակա ճյուղերից մեկն ադամանդագործությունն է, և այս ոլորտում աշխատում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնց շնորհիվ Հայաստանը վերջին տարիներին դարձել է հավելյալ արժեք ստեղծող երկիր: ԵԱՏՄ օրենսդրության շնորհիվ հայ ադամանդագործները կարողանում են առանց մաքսատուրքի իրենց արտադրանքը վաճառել ՌԴ-ում և միլիոնավոր դոլարների հարկեր վճարել պետբյուջե, ինչպես նաև բարձր աշխատավարձ վճարել ադամանդագործներին:

Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ 3-րդն իր ծավալով ադամանդն է: Նկատենք, որ միայն ՌԴ շուկայում վաճառվող ադամանդների 60 տոկոսն արտադրում են Հայաստանում: Սակայն տեղի է ունենում մի չերևացող գործընթաց, որի հետևանքով կարող է հայկական ադամանդագործությունը վերանալ: Բանն այն է, որ աշխարհում ադամանդի վաճառքի առյուծի բաժինը ապահովում են հնդիկ գործարարները: Հնդկաստանում մի քանի միլիոն մարդ զբաղվում է ադամանդի վերամշակմամբ: Հայ գործարարները ՌԴ-ում և առհասարակ ԵԱՏՄ տարածքում հնդիկների հետ կարողանում են մրցակցել բացառապես մաքսատուրքից ազատված լինելու արդյունքում:




Քոչարյանի զոհերը

Հիմա անցնենք բուն թեմային: ԵԱՏՄ կոլեգիայում ՌԴ ներկայացուցիչները ներկայացրել են մի առաջարկ, որով ցանկանում են 3-րդ երկրներից ներկրվող պատրաստի ադամանդի մաքսատուրքը զրոյացնել: Այս նախագծից հասկանալի է դառնում, որ ԵԱՏՄ տարածքում ադամանդ արտադրող գործարանն ու հնդկական գործարանը ունենում են նույն հնարավորությունը: Մինչ այս հայ ադամանդագործները կարողացել են մրցակցել հնդկական արտադրանքի հետ՝ բացառապես մաքսատուրքից ազատված լինելով:




Պատկերավոր օրինակ բերենք՝ հասկանալի լինելու համար: ՌԴ-ն արտադրում է մեքենաներ, և 3-րդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսատուրքը մի քանի անգամ թանկացրել են, որպեսզի ԵԱՏՄ շուկայում վաճառվեն ԼԱԴԱ-ի, ԿԱՄԱԶ-ի կամ ԶԻԼ-ի արտադրությունները: ՌԴ-ն երբեք չի կարող համաձայնել մի փաստաթղթի, որով մաքսատուրքից կազատվեն 3-րդ երկրներից ներկրվող մեքենաները: Եվ ահա, հայկական ԿԱՄԱԶ-ն այս դեպքում մեր արտադրած ադամանդն է:

Եթե ԵԱՏՄ կոլեգիան ընդունի այս առաջարկությունը, միանգամից կփլուզվի հայկական ամենակարևոր տնտեսական ճյուղերից մեկը: Սա հարցի տեսական կողմն է: Այստեղ կա մի չերևացող փաստ, որը լսելուց հետո հայ մարդը կարող է հոգեխանգարմունքի հասնել: Բանն այն է, որ ՌԴ-ում այս առաջարկությունն արել է ազգությամբ հայ, Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը: Առաջարկը կոլեգիային ներկայացրել է ԳԻԼԴԱ ասոցացիան, և այն պաշտպանում է Գևորգյանի աջ ձեռքը՝ ազգությամբ ռուս Ուտկինը:


Լուսանկարում Գագիկ Գևորգյանն է՝ աջից և Ուտկինը՝ ձախից
Ստացվում է, որ հայ գործարարները ոչ միայն պետք է ճկուն լինեն նոր արժեքներ ստեղծելիս, ոչ միայն իրենց աշխատասիրությամբ պետք է պայքարեն դրսում շուկաներ ներգրավելու համար, այլ նաև պետք է տառապեն ռուսահայ գործիչների ձեռքին: Թե ինչու է Սերժ Սարգսյանի խորհրդականն այսքան ատում Հայաստանն ու հայ գործարարներին, պարզ չէ, բայց որ նրա կատարած լոբբինգի հետևանքով կարող է Հայաստանի Հանրապետությունը ահռելի վնասներ կրել, սա արդեն փաստ է:

One of the most important and priority sectors of the Armenian economy is diamond making, and thousands of Armenian citizens work in this field, thanks to which Armenia has become a value-added country in recent years. Thanks to the EAEU legislation, Armenian diamond makers are able to sell their products in Russia without duty and pay millions of dollars in taxes to the state budget, as well as paying high salaries to diamonds.

The third largest exported from Armenia is diamond. It should be noted that only 60% of the diamonds sold in the Russian market are produced in Armenia. However, an invisible process is underway, which can cause the Armenian diamond industry to disappear. The point is that the lion’s share of diamond sales worldwide is provided by Indian businessmen. In India, several million people are engaged in diamond processing. Armenian businessmen are able to compete with Indians in Russia and the EEU in general as a result of being exempt from customs duties.


Now let’s move on to the main topic. In the EAEU Board, the Russian representatives have put forward a proposal to abolish the customs duty on ready-made diamonds imported from third countries. From this project, it becomes clear that the diamond factory and the Indian factory in the EAEU have the same opportunity. Until now, Armenian diamonds have been able

to compete with Indian products exclusively free of customs duties. Let us give an illustrative example to be understandable. Russia manufactures cars, and customs duties on cars imported from third countries have been raised several times to sell LADA, KAMAZ or ZIL products on the EEU market. Russia can never agree to a document that will exempt cars imported from third countries. And here, the Armenian KAMAZ is the diamond we made in this case.

If the EAEU Board accepts this proposal, one of the most important economic sectors of Armenia will collapse immediately. This is the theoretical side of the question. There is an unmistakable fact here that after hearing the Armenian man can attain a state of mind. The point is that the proposal was made in Russia by an Armenian of Armenian descent, President of the World Association of Armenian Jewelers (AJA), former adviser to the President of the Republic of Armenia, President of the Association of Russian Jewelers Guild Gagik Gevorgyan. The proposal was presented to the board by the Gilda Association, and it is backed by Gevorgyan’s right hand, a Russian-born Utkin.

Сообщение Գաղտնի տեղեկություն համացանցում. Հայաստանի տնտեսությունը քանդելու ծրագիր. Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ ռուսների միջոցով ցանկանում է քանդել Հայաստանի ամենակարևոր ճյուղերից մեկը (լուսանկար) появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->