>

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին, ժամը 12:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:




Քոչարյանի զոհերը

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:





Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:


Վարդան Գ.-ն և ուղևորներ Վահե Ս.-ն (ծնված 1988 թ.), Աշոտ Խ.-ն (ծնված 1989 թ.), Ռուբեն Մ.-ն (ծնված 1987 թ.) և Նապոլեոն Մ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:

Բժիշկները Ռուբեն և Նապոլեոն Մ.-երի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Գ.-ին և Վահե Ս.-ին տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Աշոտ Խ.-ն մահացել է:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Сообщение Երեւան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կա մեկ զոհ (տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->