>


Օրեր առաջ, երբ գրել էի, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նախնական և հավաստի աղբյուրներից ստացած ինֆորմացիայով, մեկուսացվել է, իսկ Էջմիածնի ելք ու մուտքը քննարկվում է, թե ինչպես փակել, հակառակ ճամբարում մեղադրական ալիք բարձրացավ:


Դիանան իմ գրառումը տեղադրում է իր էջում, կյանքը պատմում, իսկ ինձ մեղադրում ապատեղեկատվություն տարածելու մեջ: Դե, պատկերացնում եք, չէ՞, թե մեկնաբանություններում ինչ էր կատարվում: Որքան տգետ, տանը մնացած, չբավարարված ու «բեզաչոտնիկ» կա, ժողովրդի լեզվով ասած, «շան լափը» լցրեցին գլխիս: Տարատեսակ վիրավորանքերից սկսված մինչև սպառնալիքներ ստացել եմ: Եվ այո՛, մեկնաբանություն գրողներից շատերի հետ խոսել եմ, ոմանք ներողություն խնդրեցին, ոմանք «կռուտիտ» արեցին, թե իմ մասին չէ իրենց մեկնաբանությունը, ոմանք էլ ֆեյքեր էին և «բեզաչոտնիկ»:





loading...


Կարճ ժամանակ անց պարզվեց, որ Էջմիածնի ելք ու մուտքը փակվում է, և միայն խիստ անհրաժեշտության ժամանակ քաղաքացիները կարող են հատել «անցակետը»: Սրա վերաբերյալ բան չէի գրել, սպասում էի, որ մյուս տեղեկությունն էլ հաստատվի:


Նոր Դիանայի հարցազրույցն էի նայում Հանրայինի եթերում, որտեղ նա խոստովանում է, որ ինքնամեկուսացված է եղել կորոնավիրուսի հետ կապված և երկու անգամ էլ թեստ է հանձնել: Քաղաքապետի սուտը բացահայտվեց, իսկ հանրությանը ներկայացված երկու պնդումներս էլ հաստատվեցին:

Միայն մի բան կասեմ տիկին Գասպարյանին, որ սրանից հետո, երբ ես մի բան կգրեմ, հանգիստ նստի տեղը և ինձ չդարձնի իր անբարոյական քոմենթչիների թիրախը և մի բան իր ականջին օղ անի, որ արդարությունը, արժանապատվությունը և ճշմարտությունը չեն վաճառվում:



Сообщение Էջմիածնի քաղաքապետի սուտը, ինձ մեղադրելը և ճշմարտության բացահայտումը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin