>

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր՝ մարտի 20-ին, կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտակարգ դրության ժամանակ բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատանքին:

«Բանկերի միությունը և վարկային կազմակերպությունների միությունը հանդես եկան հայտարարությամբ, որ բոլոր կազմակերպությունները անհատական մոտեցում են ցուցաբերելու իրենց հաճախորդների հետ կապված:




Քոչարյանի զոհերը

Կան նաև բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք հաղորդագրություն տարածեցին, որ որոշակի ժամկետով՝ 1,2 կամ 3 ամիս ժամկետով հնարավորություն են տալիս իրենց հաճախորդների այդ վճարումները չկատարել:





Այսինքն մոտեցումները տարբեր են»,-նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր անձ պետք է իր հետ կապված խնդրի շուրջ խոսի իր բանկի կամ վարկային կազմակերպության հետ անհատապես:

 


Նա նաև հավելեց, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն այժմ պատրաստ են վերաձևակերպել քաղաքացիների պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա և այդ հաճախորդների վարկային պատմությունը բացասական չդառնա:

ԿԲ խորհրդի անդամը կոչ արեց այն քաղաքացիներին, որոնք հնարավորություն ունեն այս ժամանակահատվածում կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ չհետաձգել դրանք:

 



Արթուր Ստեփանյանն անդրադարձավ նաև դոլարի կուրսի բարձրացման ու դրամի արժեզրկման հարցին՝ նշելով, որ ՀՀ-ն հավատարիմ է մնալու «լողացող փոխարժեքի» քաղաքականության,

բայցև պատարաստ է անբարենպաստ զարգացումների ժամանակ հանգստացնել ֆինանսական շուկան:

Сообщение Տեղեկություն վարկեր ունեցող քաղաքացիների համար. ԿԲ-ն մանրամասնում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->