>


Геворг Тамамян-ի ֆեյսբուքյան էջից








Քոչարյանի զոհերը

Մարտի 20-ն է: Օրը վերջանում է: Իտալիայում այսօր մահացան 627 հոգի, Իսպանիայում 212 հոգի, Իրանում 149 հոգի, Ֆրանսիան դեռ չի հրապարակել…
Մահացավ մեկի հայրը, մյուսի որդին և մայրը, մահացավ ծեր ուսուցիչն ու երիտասարդ բժիշկը, ավտոբուսի վարորդն ու դռնապանը, բուժքույրն ու գիտնականը… Նրանք ապրում էին ինչպես բոլորը, սիրում ու սիրվում, առավոտյան նախաճաշում, ցերեկները ջղայնանում ու ժպտում, ավտոբուսով գնում աշխատանքի, քնելուց երազում վաղվա օրվա մասին… Նրանք մահացան նույն օրը… բժշկական պատմությունը փակվեց… սեղանի կողքին դրված գիրքը մնաց անավարտ… նրանց տեղափոխեցին դեպի շիրիմները, տեղափոխեցին անշուք, անաղմուկ, առանց սևազգեստների…

Մարտի 20-ն է: Գարնանային Երևանն է… միշտ վառ ու աշխույժ… դրսում մարդիկ են… մեկի հայրը, մյուսի եղբայրը, տատիկն ու ուսուցիչը, երեխան ու մայրը, հարևան փոստատարը… մարդիկ քայլում են, վազում են, ողջագուրվում ու երազում են…


Հացթուխը հաց է թխում, որ դուք տանը մնաք! Բժիշկն ու բուժքույրը հիվանդանոցում են, որ դուք տանը մնաք! Զինվորն ու ոստիկանը ծառայության են, որ դուք տանը մնաք!



ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ!
Աստված պահպանի Հայաստանը!!!

Сообщение Իտալիայում այսօր մահացան 627 հոգի, Իսպանիայում 212 հոգի, Իրանում 149 հոգի,մահացան նույն օրը…ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->