>

Կառավարության հակաճգնաժամային տնտեսական ու ֆինանսական միջոցառումների, դրանց արդյունավետության, Հայաստանի տնտեսության ու դրամի կայունության հեռանկարների, բանկային ու վարկային կազմակերպությունների գործունեության, ապրանքների դեֆիցիտի, բեռնափոխադրումների, տնտեսական տարաբնույթ գործիքակազմ կիրառելու, սոցիալ-տնտեսական նոր քայլերի դիմելու թեմաներով NEWS.am-ի հարցերին է պատասխանել տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը։

Սուրեն Պարսյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ։




Քոչարյանի զոհերը

Որոշ վարկային կազմակերպություններ հրաժարվում են վարկառուներին տրամադրել վարկային արձակուրդ։ Ի՞նչ լծակներ ունեն կառավարությունը և Կենտրոնական բանկը՝ այդ խնդիրը կարգավորելու համար։




 


Կառավարությունն ուղղակի լծակ չունի բանկերի եւ վարկային կազմակերպության նկատմամբ, որպեսզի պարտադրի, որ նրանք բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրեն վարկային արձակուրդներ, վարկերի տոկոսների մարման հետաձգում այս դեպքում։ Այստեղ շատ կարեւոր են Կենտրոնական բանկը եւ Ֆինանսների հաշտարարի ինստիտուտը, որոնք երկուսն էլ կարող են, ուղղակի եւ անուղղակի եղանակով ազդել բանկային համակարգի վրա, վարկային համակարգի վրա, հաշվի առնելով այն, որ դրանք արդեն իսկ հայտարարություններ արել են, հրապարակային ընդունել են որոշակի պարտավորություններ։ Բայց նաեւ նշեմ, որ այդ հրապարակային հայտարարությունները բավականին լղոզված են եւ կարող են յուրովի մեկնաբանվել։ Շատ կարեւոր է, որ Կենտրոնական բանկը եւ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, բանկերի միությունն, ըստ բանկերի, կարողանան այդ չափորոշիչները դնել, կարողանան այդ պայմանները ֆիքսել, որպեսզի կարողանան նաեւ վերահսկել, հակառակ դեպքում հիմա ուղղակի վերահսկողություն չեն կարող անել։ Այս պահին կա նման խնդիր. ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, նախ չգիտես թե ինչպես պետք է դիմեն բանկին, ֆինանսական կազմակերպությանը եւ այդ բանկը, ֆինանսական կամ վարկային կազմակերպությունը ինչ չափորոշիչներով են գնահատելու իրենց։ Այդ տեղեկատվության պակասը կա հիմա, ցավոք, Կենտրոնական բանկը այս դեպքում, որեւէ ակտիվ քայլեր չի ձեռնարկում, զուտ հորդորով սահմանափակվեց, հայտարարեց, որ բանկերը հետաձգեն եւ այդքանը միայն։

Մի քանի օր առաջ վարչապետն իր ելույթում նշեց, որ այդքան էլ կողմ չէ, որ բանկերը տրամադրեն այդ վարկային արձակուրդը, ասելով, որ մարդ կա՝ միշտ էլ անպարտաճանաչ է վճարել, ինչի՞ համար պետք է բանկը նրա համար արտոնություն սահմանի, եւ առհասարակ, եթե մարդն ի վիճակի է հարկային պարտավորվածությունը կատարել, թող կատարի։ Որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը։


Մարդը կամ ֆիզիկական անձը լավ օրից չէ, որ վարկ է վերցնում։ 2019 թվականի ընթացքում մեր սպառողական վարկերն աճեցին 32 տոկոսով։ Սա նշանակում է, որ մեր բնակչությունը չունի խնայողություններ՝ մի խոշոր մասը, ստիպված է վարկ վերցնել իր համար առաջին անհրաժեշտության կամ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար։ Մարդկանց եկամուտներն արագ չեն աճում, ինչպես կառավարության կամ ԱԺ–ի ներկայացուցիչների աշխատավարձերը, որոնք կրկնապատկվում են։ Մարդկանց աշխատավարձը 5–10 տոկոսով են ավելանում, բայց մարդիկ ուզում են լավ ապրել, իրենց բարեկեցության մակարդակը, կյանքի որակը փոխել, դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ծախսեր կատարել եւ հիմա մարդիկ վարկերի տակ են մտել սպառողական ապրանքներ ձեռք բերելու համար։ Իսկ բիզնեսի համար, բիզնեսը ոգեւորող, տնտեսական անցած տարվա տնտեսական հեղափոխության հայտարարություններից, խոստումներից հետո մարդիկ վարկեր են վերցրել, օրինակ՝ գնացել, ավտոմեքենա են բերել, վարկ են վերցրել՝ փորձել ձեռնարկատիրական գործունեություն սկսել եւ այլն։ Հիմա իրենք էլ իրենց հերթին ունեն խնդիր եւ տարբեր պատճառներով հետաձգվել է գործը զարգացնելը։ Այսինքն, զուտ այն, որ գիտես մի քանի օր ուշացրել ես կամ դու միշտ ուշացող ես ու քեզ որեւէ աջակցություն չեն ցուցաբերում, դա ճիշտ մոտեցում չէ։ Ավելին ասեմ, այս մոտեցումով մենք հեռու չենք գնա եւ արդեն այս տարվա տնտեսական հեղափոխությունը հաստատ տեղի չի ունենա։ Ես ուղղակի վստահեցնում եմ, որ կառավարության այս քայլերով, որեւէ էական արդյունք չենք ունենա։

Сообщение Կառավարությունը պետք է գումարը տրամադրի մարդկանց, ոչ թե բանկերին. Պարսյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->