>

Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Ի՞նչ է ասում Գևորգ Պետրոսյանը: Ասում է՝ գիտե՞ք, որ մարդը կրթություն է ստացել Հոլանդիայում կամ Մեծ Բրիտանիայում, դա նրան դատավոր նշանակելու «ասնավանի» չէ:





Իսկ ահա Մնացական Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ազարյանը, Երեմ Եսոյանը, Գայանե Կարախանյանը, նման տասնյակ այլ դատավորներ, որոնք հարյուրավոր անմեղ մարդկանց են դատապարտել,

 


իշխանությունների հրահանգներն են դակել, ճիշտ դատավորներ են, լավը, քանի որ Հայաստանում են կրթություն ստացել, կամ էլ՝ Սովետի ժամանակ:

Սրանք Գևորգ Պետրոսյանի պատկերացրած փորձառու դատավորներն են:

Հա, փորձառու են, քաղբանտարկյալները դա կհաստատեն:
Ուշադրություն դարձրեք Գևորգ Պետրոսյանի՝ «երկրի առանձնահատկություններ» արտահայտությանը:



Իրավագիտության առումով՝ բացարձակ անգրագիտություն: Այսինքն, որ դատավորը մարդու հանդեպ վճիռ է կայացնում, պիտի ասի.

«Գիտե՞ս ինչ, դու, իհարկե, անմեղ ես, բայց հաշվի առնելով հայաստանյան առանձնահատկությունները, քեզ դատապարտում եմ 3 տարվա ազատազրկման»:»

Сообщение Ի՞նչ է ասում Գևորգ Պետրոսյանը: Ասում է՝ գիտե՞ք, որ մարդը կրթություն է ստացել Հոլանդիայում… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->