>

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացվել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված բժշկի հետ:


Գերմանիայի կանցլերն իր պարտականությունները կանի տնային կարանտինից: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:








«Կանցլերին հայտնել են, որ այն բժիշկը, որն ուրբաթ երեկոյան պատվաստել էր իրեն թոքաբորբի դեմ, կորոնավիրուսի թեստավորում է անցել, որի արդյունքը դրական է եղել: Հենց այդ պատճառով էլ կանցլերը որոշել է շտապ անցնել տնային կարանտինի»,-նշել է Շտեֆեն Զայբերտը:


Ըստ աղբյուրի՝ Մերկելն առաջիկա օրերին պարբերաբար ստուգումներ կանցնի, մինչև հստակ արդյունք լինի:



Сообщение Անգելա Մերկելն ինքնամեկուսացվել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->