>

Հայկ Թորոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Շատ Շտապ❗
Բաց նամակ, դիմում բողոք Հայաստանի Հանրապետության միակ վստահելի պաշտոնյա և երկրի Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ին։




Հարգելի Մեծարգո Պարոն Փաշինյան, նախ այսօր
ՀՀ-ի ողջ տարածքում արտակարգ դրություն է և որոշ առումներով դուք կարող է շատ ծանրաբեռնված լինեք, բայց խնդրում եմ,

ասեք և արձագանքեք, Հայաստանի Հանրապետությունը լինելով Արցախի Հանրապետության Անվտանգության երաշխավոր, միաժամանակ լինելով Արցախի Ժողովրդի Ազգական ն ու բարեկամը մի շարք առումներով լռում և հանդուրժում է Արցախում տիրող Բեսպրեդելին, օրեր առաջ Մամուլում հայտնվեց, որ Արայիկ Հարությունյանի մտերիմները և ներկայիս Արցախյան իշխանության ենթակա մի շարք Ոստիկաններ ճանապարհներ փակելով,


Արցախում փորձում են օլիգարխ թեկնածուի շահերը պաշտպանել, այն օլիգարխի, ով Արցախում հայտնի է, որպես Հայաստանյան Գագիկ Ծառուկյան..

Հարգելի պարոն Փաշինյան այն, որ դուք լռեցիք և ոչ մի կերպ չարձագանքեցիք այդ բեսպրեդել իրավիճակին, շատ տարօրինակ թվաց, ես կարծեցի, որ կորոնավիրուսի շուրջ ծագած բազուն խնդիրները այնքան ծանր են, որ ժամանակ չեք գտել և հանրային ոչ մի գնահատական և կարծիք չեք հայտնել,

բայց երեկ Մարտի 22-ին նույն Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան պաշտոնեական էջում նկատեցի մեկ բան, որից հետո տրամաբանորեն վերլուծեցի և այժմ փաստում եմ, որ Ձեր իսկ կողմից Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի Փոխոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը չի կարողացել իր Աջակցություն ն ու ոգևուրությունը զսպել և հավակնություն է տվել նույն Ա.Հարությունյանի ՖԲ-յան մի տեղադրած նյութի, որը Ա.Հարությունյանի քարոզարշավից էր… Այժմ կխնդրեմ,


որ բացատրեք թե սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ ՀՀ իշխանության անմիջական աջակցություն Ա.Հարությունյանին, և եթե ՀՀ իշխանությունը ունի որևիցե իրավունք, որ բարձրաձայնի իր հավակնած թեկնածուին, ապա ի՞նչու դա չի անում պաշտոնապես, իսկ Ալեն Սիմոնյանը ունենալով շատ ճարտար բառապաշար և արագ մտքի թռիչք, չեմ կասկածում

, որ նա ընդամենը մեկ րոպեյում չկարողանա այս իր արարքի համար արդարացի պատճառ գտնել և արդարանալ, նույնիսկ պարզաբանելով, որ դա իր անձնական կամքն ու ցանկությունն է և դա ոչ քաղաքական է, բայց մոռանալով, որ Արցախում Նախագահական քարոզարշավի փուլ է և ինքն էլ ՀՀ Քաղաքական գործիչ, որ այդ հավակնությունը կարող է դիտարկվել որպես ՀՀ իշխանության աջակցություն տվյալ թեկնածույի նկատմամբ… Պարոն Փաշինյան Խնդրում եմ Ձեզ, եղեք անկեղծ, քանզի սա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Հարգանքներով ՀՀ քաղաքացի Հայկ Թորոյան։

Сообщение Պարոն Փաշինյան Խնդրում եմ Ձեզ, եղեք անկեղծ, քանզի սա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->