>

«Մոտավորպես 300 ՌԴ քաղաքացի կա Հայաստանում, ովքեր իրենց մեքենաներով ՌԴ գնալու ցանկություն ունեն, սակայն զրկված են այդ հնարավորությունից և այդ պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առջև»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցներից մեկը:


Նրա խոսքով՝ ՌԴ դեսպանատունը ոչնչով չի օգնում, բացի ինքնաթիռով գնալու հորդորից, իսկ իրենք դա չեն կարող: Նախ ֆինանսական ծանր բեռ է, քանի որ հիմնականում տարանցիկ չվերթներով պիտի գնան իրենց ուզած քաղաքները, չեն կարող իրենց ավտոմեքենաները թողնել այստեղ, բացի դա, վախենում են ինքնաթիռում վարակել կամ վարակվելուց, կարծում են՝ այս օրերին դա շատ ռիսկային է:








«Մենք բոլորս ՌԴ քաղաքացի ենք, կան նաև ազգությամբ ռուսներ, ովքեր ապրում են հյուրանոցներում, մի քանի օրով էին եկել, բայց արդեն 2-րդ շաբաթն է՝ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ այստեղ մնալու համար նրանցից շատերի գումարները վերջացել են: Խնդրում ենք, որ Վրաստանը մեզ միջանցք տա, որով կարողանանք մեր մեքենաներով գնալ,մենք Վրաստանում կանգ չենք առնելու, պարզապես երկրի միջոցով պիտի անցնենք, սակայն այդ հնարավորությունը Վրաստանը չի տալիս: Մարդիկ անելանելի վիճակում են, մինչև մայիս մնալ շատերս չենք կարող սպասել, կան երեխաներ, ծերեր: Շաբաթ օրը եղել ենք Վրաստանի դեսպանատան մոտ, ոչ մեկ չի ուզում լսի, այսօր էլ պիտի գնանք, փորձենք մեր ձայնը հասանելի դարձնենք
»,-ասաց մեր զրուցակիցը:


Նա ընդգծեց, որ ամեն ինչ անում են օրենքին համապատասխան, 20 հոգուց ավել հավաք չեն արել և չեն պատրաստվում անել, իրենց գործողությունների մասին տեղյակ են պահում ոստիկանությանը:

«Չգիտենք, թե ՀՀ-ում ով կարող է մեզ աջակցել, մենք ՌԴ քաղաքացիներ ենք և մեզ սահմանը հատել թույլ չի տալիս Վրաստանը: Կանգնել ենք ծանր խնդրի առաջ, որի լուծումը գտնել չենք կարողանում»,-ասաց նա:



Сообщение Անելանելի, ծանր վիճակում ենք. ՌԴ քաղաքացի հայերը ահազանգում են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->