>

Բժիշկ Արգամ Հովհաննիսյանը Հրազդանի հիվանդանոցի թերապևտն է: Նա ինքնակամ համաձայնել է մեկուսանալ Ծաղկաձորում՝ այնտեղ գտնվող հիվանդներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: Երբ իսկզբանե քննարկվել է այնտեղ գտնվող հիվանդներին սպասարկող բժշկական անձնակազմ ձևավորելու հարցը, Ա. Հովհաննսիյանը մի քանի այլ բուժաշխատողների հետ իր օգնությունն է առաջարկել:





Որոշվել է, որ բժիշկները ևս պետք է մնան Ծաղկաձորում մեկուսացած, քանզի կար հավանականություն, որ տուն գնալն ու վերադառնալը կարող է վտանգավոր լինել նրանց ընտանիքի անդամների համար:





Բժիշկը պատմում է, որ սկզբում մայրը շատ անհանգիստ է եղել որդու համար, իսկ այժմ արդեն հպարտանում է, որ իր բժիշկ որդին կարողանում է օգնել մարդկանց ու փրկել կյանքեր:


Ա. Հովհաննիսյանը վստահ է, որ չի հիվանդանալու, նա չունի այդ առումով մտավախություն, քանզի հրաշալիորեն տեղեկացված է և պարտաճանաչ կերպով իրականացնում է կանխարգելիչ բոլոր քայլերը՝ վարակից խուսափելու համար:



Բժիշկը վստահեցնում է, որ իրենք ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով և իրենց բավականին ապահով են զգում:

 

Сообщение Ծաղկաձորում մեկուսացվածներին օգնելու համար ինքնակամ մեկուսացած բժիշկը պատմում է, թե ինչպես է այնտեղ իրավիճակը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->