>

Արթուր Հայրապետյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Պարզ/հիշեցում
Ու էդ «հերոս»-ները, որ յանի շենացրել են մեր հայրենիքը, մինչեւ այսօր, ինչ ուզեն կարող են ասել, ավելին` սպառնալ, բայց մենք իրավունք չունենք «հերոսի» դեմքին ասելու` մի’ արա..

loading...




փոխարենը՝ մի բերան խոսա էն արտաքին թշնամու մասին, որ ականջները սրած, սպասում է հարմար պահի, թե՞ հազիվ ներքին խժդժություններ հրահրելու փորձ ունեք, որ ձեր անձնական հաշիվները առաջ գցեք ու թշնամիներին լսելու տաք։





Ժողովուրդը կոտկախ չի, որ հա խոնարհվի ձեր առաջ, ոչ էլ էն տարիներով խեղճն ա մնացել, որ բամփ ստանա գլխին.. իշխանությունը փոխվեց, բայց մինչեւ հիմա քոչարյանական թեւը կախ է ընկել ժողովրդի վզից, թե պետությունը մենք ենք սարքել, մենք էլ ո՞վ ենք, որ ասենք` չէ, հարգող չենք «հերոսներին», անշնորհակալ ենք, որ ասում ենք` մեզ հետ սպառնալիքի լեզվով մի խոսեք։ Բա ո՞ւր են էն մտավորականները, որ Քոչարյան «հերոս» են կերտել ու անխնա «հերոսի» համար դոշ են ծեծում, բայց սպառնալիքների լեզուն կուլ տալիս` ծպտուն չեն հանում։


Իհարկե՛, դուք եք «սարքել» մեր երկիրը, որ մինչեւ հիմա անդունդից դուրս քաշել չի լինում, ու ձեր ավազակապետություն հիմնած դեմքերով էլ փորձում եք մինչեւ այսօր վախեցնել ՀՀ քաղաքացուն, հետն էլ հարգանք պահանջողի դերում, ձեր մասին եք հիշեցնում, որ այսօրվաններդ «հերոս» չհարգող եք, ավելին` «հերոս» սպանող։

Քանի դեռ ձեր մտածողությունն ու դերը կարեւորում եք ու փորձում դավադիր քայլերով պառակտել ժողովուրդներին, հետն էլ` հայաստանցի ու արցախցի ժողովուրդ անվանել, տակից` իրար դեմ հանել, Հայաստան պետությունը, որ նաեւ Արցախի պետություն է` 21-րդ դար չի հասնելու, ու եթե այդ ամենի վերջը տալ չհաջողվի, ու էդ նմաններին չեզոքացնելու հնարավորություն չունենանք` վերջը կուլ ենք գնալու ահաբեկչությանը..



ու մենք հա` դրսի ու ներսի թշնամիներով շրջափակված` բամփը գլխներիս ապրելու ենք..
Հացկատակները մանիպուլյացիաների հաշվին իրենց ողջ զինանոցը առաջ են գցում, որից ո’չ իրենք են օգտվելու, ո’չ ներկայիս իշխանությունները, իսկ թե ինչու այս ամենի մասին ներկա իշխանությունները գնահատական չեն տալիս, որպեսզի ճշմարտությունը, որ բացարձակ արժեք է’` մնա, չեն կարող ասել..

Сообщение Ու էդ «հերոս»-ները, որ յանի շենացրել են մեր հայրենիքը, մինչեւ այսօր, ինչ ուզեն կարող են ասել, ավելին` սպառնալ, բայց մենք իրավունք չունենք «հերոսի» դեմքին ասելու` մի’ արա. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin