Ուրախալի լուր․ ֆրանսիացի գիտնականները հաջողությամբ թեստավորել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը — ingablog

Ֆրանսիացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների հաջող ավարտի մասին։ Խոսքը գնում է երկու դեղամիջոցների՝ հիդրօքսիքլորոխինի և ազիտրոմիցինի խառնուրդի մասին։ Լաբորատոր հետազոտություններում նոր դեղամիջոցն ավելի լավ արդյունք է ցույց տվել, քան այժմ Չինաստանում օգտագործվող դեղամիջոցը՝ կորոնավիրուսի դեմ։ Հետազոտություններն անց են կացվել Մարսելի համալսարանական հիվանդանոցում՝ «Méditerranée Infection»-ում։


Հետազոտություններին մասնակցել է 36 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Եվս 16 հոգի չի համաձայնել փորձարկման՝ ցանկանալով բուժվել հին դեղամիջոցներով։ Նոր դեղամիջոցով բովողներից 6 հոգու մոտ արդեն հինգերորդ օրը թեստերը բացասական են եղել, այսինքն հինգ օրում նրանք լիովին բուժվել են կորոնավիրուսյան վարակից։


 

Տեսնելով արդյունքները՝ չհամաձայնվածների խմբից մի կին որոշել է 8-րդ օրը բուժվել նոր դեղամիջոցով, և 9-րդ օրը նրա թեստը բացասական արդյունք է ցույց տվել․ նա լիովին բուժվել է։


Сообщение Ուրախալի լուր․ ֆրանսիացի գիտնականները հաջողությամբ թեստավորել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin