>

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։ Այս մասին նա ասաց մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերում։


«Դեռևս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը։ Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասաց նա։








Քոչարյանի զոհերը

Փոխվարչապետը նաև նշեց, որ արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները, հնարավոր է՝ շատ կարճ ժամանակ անց հանվեն: «Արտակարգ դրության պայմաններում էական ազդեցություն ունեցող ապատեղեկատվությունը շատ վտանգավոր է և կարող է խուճապային տրամադրություններ ստեղծել։


Չեմ կարծում, թե անվստահություն կա պարետատան, նախարարության, կամ վարչապետի հայտնած տեղեկության նկատմամբ։ Այսօր էլ հանդիպում ենք ունեցել խմբագիրների հետ,



դեռևս չգիտեմ՝ ինչպես են ամփոփել ու ինչ եզրակացություններ են եղել, բայց կարծում եմ՝ հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն»,- ասաց Ավինյանը։

Աղբյուր՝ armdaily.am


от admin

-->