>

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը միացել է առողջապահության նախարարության կամավորական աշխատանքներին եւ այսօր՝ մարտի 23-ին, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերի մասին իրազեկող բուկլետներ էր բաժանում քաղաքացիներին՝ մաղթելով նրանց առողջություն:




Քոչարյանի զոհերը

Աննա Հակոբյանը փողոցում հանդիպեց քաղաքացու, ում հորդորեց` հետեւել կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակներին, ինչին ի պատասխան քաղաքացին հանդիմանեց. «Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է», վարչապետի տիկինն էլ ասաց. «Մենք դրա մասին կխոսենք»:





Ավելի ուշ, Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝

✅

Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։


✅

Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

✅

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։



✅

Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։

✅

Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ։

Առողջ եղեք»։

Сообщение Ինչպես խայտառակեց այս կինը Աննա Հակոբյանին. կապշեք ուղղակի появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->