>

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը դաշտային հոսպիտալ է ուղարկել Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել միջազգային մամուլում, որ Իտալիայի պաշտպանության նախարարությունն այդ պայքարում օգնություն էր խնդրել Պենտագոնից:

ՆԱՏՕ անդամ Իտալիա է ժամանել նաեւ ՌԴ ռազմական մասնագետների խումբը: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ վարակաբանների, ռազմաբժիշկների մոտ 100 հոգանոց խումբ եւ տարբեր պարագաներ է ուղարկել Իտալիա: Դրանից առաջ Իտալիա էին ժամանել չինացի բժիշկները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձն են բերել այդ երկիր:




Քոչարյանի զոհերը

Կորոնավիրուսի իտալական ողբերգությունը ցնցել եւ ապշեցրել է շատերին, թե ինչու՞ հանկարծ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության, Մեծ Յոթնյակի անդամ այդ պետությունը դարձավ համաճարակից ամենաշատ տուժած եւ փաստորեն նաեւ Եվրամիության ու այլ երկրների ամենից շատ «վարակած» օջախ:





Ի՞նչը սխալ արեցին իտալացիները: Հնչում է կարծիք, թե նրանք թերագնահատել են վտանգը՝ իրենց բնորոշ կենսախինդ թեթեւությամբ: Միաժամանակ տպավորություն է, որ Իտալիային պարզապես պատժում են՝ «անհնազանդ կենսախնդության» համար:

Կորոնավիրուսը միաժամանակ զարկ է տվել կոնսպիրոլոգիային, ընդ որում, թերեւս ոչ առանց հիմքերի: Ի վերջո, ժամանակակից աշխարհն իր տեխնոլոգիական գերհեղափոխությամբ հնարավոր է դարձրել գրեթե անհնարին թվացողը:

Ակնառու է, որ Իտալիան դարձել է ոչ միայն վարակի, այլեւ գործնականում աշխարհքաղաքականության կարեւորագույն օջախ: Կբաժանի՞ կորոնավիրուսն Իտալիան, կամ կսկսի՞ բաժանել այդ թերեւս ամենակոնտրաստային երկրներից մեկը, որի հյուսիսից հարավ տարբեր ռեգիոնների «անհամադրելիությունը» աչք է ծակել միշտ:


Արդյոք Իտալիան դառնում է նոր աշխարհակարգի յուրօրինակ մանրակերտերից կամ այսպես ասած մոդելավորման առանցքային հարթակներից մեկը, ուր վտանգի դեմ պայքարի հիմքով ծավալվում է ամերիկյան, ռուսական եւ չինական յուրօրինակ մրցակցություն:

Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ կարող է տեւել ավելի երկար, քան թվում էր, կառավարությունում արտակարգ դրության վերաբերյալ հերթական քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել է, որ պետք է գտնել հայաստանյան կյանքի կազմակերպման այնպիսի մոդել, որը թույլ կտա համաշխարհային անորոշության պայմաններում հասնել կենսագործունեության բնականոն ռեժիմի:



Հայաստանում իրավիճակի կայծը եւս Իտալիայից էր: Իտալիայից էլ սկսելու՞ է համաշխարհային շիջումը:

Lragir.am wrote:

The United States Air Force has sent a field hospital to Italy to fight coronavirus. Earlier it was reported in the international press that the Italian Ministry of Defense had asked the Pentagon for assistance in the fight. A

group of Russian military specialists has also arrived in NATO member Italy. The Russian Ministry of Defense has sent a group of 100 people and various supplies of infectious diseases, military doctors to Italy. Before that, Chinese doctors arrived in Italy, who had their experience in the fight against coronavirus.

Сообщение Իտալիան բաժանվում է. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պատրաստվել…. появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->