>

Հայտնի է, որ Հայաստանում նոր վիրուսով վարակված անձանց թիվը հասել է 235-ի: Հիվանդանոցները, մասնավորապես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով: Շատ բժիշկներ պատմում են իրենց ծանր ու գերհագեցած աշխատանքային օրվա մասին:




Քոչարյանի զոհերը

Կան շատ բժիշկներ, ովքեր մարտի սկզբից արդեն տուն չեն գնում: Մի կողմից գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, մյուս կողմից հարազատներին վարակելու ռիսկը նրանց պահում է հիվանդանոցում: Նրանք իրենց մասնագիտական պարտքն են կատարում գիշերուզօր:





Այս հանգամանքն էլ ստիպում է նրանցից շատերին հանդես գալ հանրային հորդորներով: Նրանց գլխավոր խնդրանքն ու հորդորն է հանրությանը մնալ տանը՝ այդպիսով զերծ մնալով վարակվելու կամ վարակելու հավանականությունից:


Շատ բժիշկներ ու հանրային դեմքեր են նման հորդորով հանդես գալիս ՝ հանրային պատասխանատվության և զգոնության կոչեր անելով:



Այս լուսանկարը վերցված է Լևոն Զաքարյան ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից, ով տեղեկացնում է, որ լուսանկարը հրապարակել է բժշկուհու թույլտվությամբ, և նա արդեն ավելի քան 20 օր է անցկացնում է ինֆեկցիոն հիվանդանոցում:

Сообщение Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է. նա մարտի 1-ից տուն չի գնում, ինչպես նրա կոլեկտիվից շատերը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->