>


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։

Ի պատասխան Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։
«Հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն









իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում»։
Նշենք, որ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն իր հերթին կապ է հաստատել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ,

որտեղից պատասխանել են, որ դատավորը դեռ վատառողջ է։ Աշխատակազմը տեղեկություն չուներ, թե երբ նա կկարողանա աշխատանքի գալ։
Աննա Դանիբեկյանը սովորաբար դատական նիստերը նշանակում է երեքշաբթի օրերին, սակայն մինչ այս պահը Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել վաղվա՝ մարտի 24-ի նիստի մասին։

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։


Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ



The Court of General Jurisdiction of Yerevan refused to sign the motion to replace the arrest of the second President of Armenia Robert Kocharyan with a personal guarantee to another judge.
In response On the appeal of Kocharyan’s lawyer Hovhannes Khudoyan, the court was reminded that this criminal case is pending before Judge Anna Danibekyan.

“Consequently, the examination of the said motion falls exclusively within the powers of the trial judge, the trial judge.”
Note that Kocharyan’s lawyer Aram Vardevanyan, for his part, contacted Judge Danibekyan’s staff, who replied that the judge was still ill. The staff did not know when he would be able to come to work.
Anna Danibekyan usually arrives in court on Tuesday, but so far Kocharyan’s lawyer’s team was not notified of tomorrow’s March 24 hearing.

It should be reminded that the regular court hearing in this criminal case, scheduled for March 17, did not take place due to the absence of presiding judge Anna Danibekyan. Later it became known that Danibekyan underwent surgery.

On March 17, the Bar Team was going to present R Petition to release Kocharyan with personal guarantee.
R Former prime ministers of Armenia Vazgen Manukyan, Khosrov Harutyunyan and Karen Karapetyan, as well as former Artsakh Prime Minister Anushavan Danielyan, have proposed to replace Kocharyan’s detention with personal guarantees.
 
RA President Robert Kocharyan’s lawyer teamPOSTED UNDERNEWS

Post navigation

Сообщение Քիչ առաջ,. տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->