>

Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» բժիշկների մշտական խումբ է հերթապահում։ Sputnik Արմենիան զրուցել է տեղում արդեն 16 օր աշխատող բժիշկներից մեկիԱրգամ Հովհաննիսյանի հետ։ ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. «Հրազդանի բժշկական կենտրոնի» թերապևտ Արգամ Հովհաննիսյանն արդեն 17 օր է, ինչ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» է մեկուսացվածներին օգնելու։ Բժիշկն այնտեղ է հայտնվել ինքնակամ, իր որոշման արդյունքում

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ երբ մեկուսացվածներին տեղափոխել են «Գոլդեն փելես», քննարկել են այնտեղ ամենօրյա հերթապահություն իրականացնելու հարցը։ Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է, որ ավելի անվտանգ կլինի, որպեսզի որոշ ժամանակ մեկ խումբ աշխատի այնտեղ։

«Եթե ամեն օր գնայինք–գայինք, մեր տան անդամների համար անվտանգ չէր լինի, ուստի որոշեցինք, որ բժիշկների հիմնական մի խումբ ձևավորվի, որը որոշ ժամանակ Ծաղկաձորում կաշխատի։ Ես էլ որոշեցի միանալ մյուսներին ու գալ այստեղ. մարտի 5-ին եկանք»,–պատմեց Հովհաննիսյանը։




Քոչարյանի զոհերը

Բժիշկն անկեղծանում էմեկուսացվածների մոտ հերթապահության առաջին օրերին մայրն անհանգստանում էր իր համար, բնականաբար, չանհանգստանալ չէր կարող։ Սակայն հիմա, երբ լուրերից, սոցցանցերից տեսել է, թե ինչ աշխատանք են տանում, բժշկի խոսքով «մոր սիրտը տեղն է ընկել» ու դեռ մի բան էլ ուրախ ու հպարտ է, որ տղան այնտեղ է։





Հովհաննիսյանը գիտիլինում են դեպքեր, որ բժիշկն էլ է վարակվում կորոնավիրուսով, բայց ինքը նման մտավախություն չունի, քանի որ ի սկզբանե լավ տեղեկացված է անվտանգության միջոցառումներից։ Նա վստահեցնում է տեղում աշխատող բժիշկներն ապահոված են բոլոր անհրաժեշտ իրերով։

Հատուկ արտահագուստ, ակնոց, ձեռնոց, դիմակամեն ինչ ունենք, որպեսզի փռշտոցներից պաշտպանվենք (խմբ. ասում է ու ծիծաղում)։ Չնայած այստեղ փռշտացողները, հազացողները շատ քիչ են։ Բոլորին արդեն ճանաչում եմ»,–ասում է բժիշկը։

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

Բժիշկն արդեն անգիր հիշում էմեկուսացվածներից ում ինչ ինֆորմացիա է պետք, ով ինչ է ուզում լսել բժիշկներից։ Իսկ նրանց հիմնականում մեկ հարց է անհանգստացնում տնեցիներն առանց իրենց ի՞նչ են անում, հատկապես երեխաների համար են անհանգստանում։ Բացի այդ, աշխատանքի համար են մտահոգ` ի վերջո, երկու շաբաթ չեն աշխատելու։


Տեղում աշխատող բժիշկները, սակայն, մեկուսացվածների դժգոհություններին նորմալ են վերաբերվում, զրուցում են բոլորի հետ, մտնում նրանց դրության մեջ, որ թեթևանանի վերջո, 14 օր պետք է միասին անցկացնեն։ Բացի այդ, հաճախ են նրանց հետ հումոր անում, ավելի

ճիշտ, օրն առանց հումորի չի անցնում։ Ստեղծված իրավիճակում բժիշկներն էլ իրենց բնորոշ հումորներն ունեն. եթե հեռավար ուսուցման դեպքում աշակերտներն ասում են, որ լավն այն է քնից արթնանում են և արդեն դասի են, ապա այնտեղ գտնվող բժիշկների դեպքում էլ` արթնացան, վերջ, աշխատավայրում են։ Իհարկե, եթե քնում են։

Հովհաննիսյանը նշում էթիմով են այնտեղ աշխատում մեկը մյուսին օգնելով և մթնոլորտն այնքան հաճելի է, որ տուն գնալու մասին դեռ չի մտածում։

«Հոգնածությունը հաշվի չենք առնում և անում ենք այն, ինչ կարող ենք»,–ասում է բժիշկն ու ներողամտորեն հայտնում, որ արդեն պետք է անջատի հեռախոսը` գործեր կան։

Read more: https://armeniasputnik.am/exclusive/20200322/22479730/mekusacvacneri-bjishk-hovhannisyany.html



A permanent group of doctors is on duty at Golden Palace in Tsakhkadzor. Sputnik Armenia spoke with one of the 16-day-old physician Argam Hovhannisyan.
YEREVAN, March 22 – Sputnik, Karine Harutyunyan. Hrazdan Medical Center therapist Argam Hovhannisyan has been at Golden Palace in Tsakhkadzor for 17 days to help isolated people. The doctor appeared there voluntarily as a result of his decision.

Speaking to Sputnik Armenia, he said that when the detainees were transferred to Golden Palace, they discussed the issue of daily duty there. However, discussions have shown that it will be safer for a group to work there for some time.

 “If we had to go every day, it would not be safe for our family members, so we decided to form a core group of doctors who would work in Tsakhkadzor for some time. So I decided to join the others and come here. We came on March 5, ”Hovhannisyan said.

The doctor was frank: in the first days of isolation, the mother was worried about her, so naturally she couldn’t worry. But now, when she’s seen news from social networks and what she’s doing, the doctor says that “her mother’s heart has fallen,” and she’s still happy and proud that the boy is there.

Hovhannisyan knows there are cases when a doctor is infected with a coronavirus, but he does not have such fears because he is well aware of safety measures from the beginning. He assures that the on-site doctors have provided all the necessary items.

Special clothing, sunglasses, gloves, a mask – we have everything to protect us from sneezes (ed. Says and laughs). Although there are sneezers here, there are very few coughs. I already know everybody, ”says the doctor.

Сообщение Հուզմունքներդ չեք կարող զսպել.Մեկուսացվածների բժիշկ Հովհաննիսյանը. ինչպես է անցում օրը Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» . ինչ են անում նրանք, երբ… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->