>

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Քննարկվել են որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները:Տիգրան Ավինյանը նշել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:




Քոչարյանի զոհերը

Պարետի մարտի 24-ի N 14 որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝





1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:


2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1) «A» – գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
2) «B» – հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
3) «10» – Սննդամթերքի արտադրություն
4) «11» – Խմիչքների արտադրություն
5) «17.22» – Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն
6) «20.13.1» – Հարստացած ուրանի արտադրություն
7) «20.4» – Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
8) «21» – Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
9) «24» – Հիմնական մետաղների արտադրություն
10) «25.4» – Զենքի և զինամթերքի արտադրություն
11) «26.6» – Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
12) «28.9» – Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
13) «30.4» – Մարտական մեքենաների արտադրություն
14) «32.5» – Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
15) «33.13.2» – Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
16) «D» – Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
17) «E» – Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
18) «43.12.2» – Պայթեցման աշխատանքներ
19) «43.12.3» – Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
20) «43.13» – Հետախուզական հորատում և գայլիկոնում
21) «43.2» – Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
22) «46.11» – Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
23) «46.12» – Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
24) «46.17» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
25) «46.2» – Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր



26) «46.3» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
27) «46.45» – Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
28) «46.46» – Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
29) «46.7» -Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
30) «47.1» – Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
31) «47.2» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
32) «47.3» – Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
33) «47.73» – Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
34) «47.74» – Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
35) «47.78.3» – Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
36) «47.78.8» – Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
37) «47.81» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
39) «51» – Օդային տրանսպորտի գործունեություն
40) «52» – Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
41) «53» – Փոստային և սուրհանդակային գործունեություն
42) «55.1» – Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
43) «60» – Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
44) «61» – Հեռահաղորդակցություն
45) «63» – Տեղեկատվական ծառայությունների մատուցում
46) «K» – ֆինանսական և ապահովագրական գործունեություն
47) «75» – Անասնաբուժական գործունեություն
48) «77.1» – Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
49) «80» – Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
50) «81.1» – Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
51) «81.2» – Մաքրման աշխատանքներ
52) «O» – Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
53) «Q» – Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
54) «96.01» – Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
55) «96.03» – Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
56) «U» – օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն

Сообщение Մինչև մարտի 31-ն արգելվեց տնտեսական գործունեության տարբեր տեսակներով զբաղվելը՝ բացառություններով появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->