Ողբերգական ավտովթար. Կա 1 զոհ, 3 վիրավոր. Մանրամասներ — ingablog

Մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։


Ժամը 02։00-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝


29-ամյա Գևորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։


Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղևորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ,

31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։


Ըստ աղբյուրի՝ Վրացյանն աշխատում է Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ,


իսկ վիրավորներից Վ. Վրացյանը՝ «Թեղուտ» հարստացման ֆաբրիկայում՝ որպես հերթափոխի պետ։

Сообщение Ողբերգական ավտովթար. Կա 1 զոհ, 3 վիրավոր. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin