>


Վերջին օրերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կոմունալ ծառայություններ ապահովողները՝ էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, պարտավոր են սպառողից չպահանջել վճարում՝ հիմնվելով իրենց իսկ պայմանագրի վրա։




Քոչարյանի զոհերը

Մասնավորապես՝ պայմանագրերի «Ֆորս-մաժորային իրավիճակներ» բաժնում հստակ նշված է․ «Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի։





Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքեր ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանականկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին։

Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են պետական իրավասու մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը, բնության ուժերիարտասովոր դրսևորումները, գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները»։

Ինչպես տեսնում ենք, նույն կոմունալ ծառայություն իրականացնող ընկերությունների և սպառողների միջև կնքված պայմանագրում է նշված՝ մատակարարը իրավունք չունի պահանջել պարտավորության կատարում, եթե կա պետական իրավասու մարմնի (տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարության հայտարարած արտակարգ դրություն) ընդունած ակտ։ Նույնկերպ սպառողն էլ չի կարող պահանջել պատշաճ կոմունալ մատակարարում նույն հիմնավորմամբ։

Հայաստանում մեծ թիվ են կազմում օրավարձով կամ գործարքային աշխատող մարդիկ, որոնք փաստացի չեն վճարվում արտակարգ իրավիճակում չաշխատելու պատճառով։


Այսպիսի պայմաններում ՀՀ կառավարությունն ուղղակի պարտավոր է պարտավորեցնել մատակարարներին՝ գոնե մինչև արտակարգ դրության ավարտը սպառողներից չպահանջել վճարումներ կատարել և չանջատել այդ խոցելի խմբի կոմունալ մատակարարումը։

Իրենց հերթին՝ մատակարարները պարտավոր են հետևել իրենց իսկ կնքած պայմանագրերի կետերին և միաժամանակ ցուցաբերել քաղաքացիական և բարոյական բարձր պատասխանատվություն – ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը

Recent studies have shown that utilities, such as electricity, gas, water, are obliged not to demand payment from the consumer based on their own contract.



In particular, the section on “Four-Major Situations” of contracts clearly states: “The parties are not liable for breach of their obligations under this contract if it results from a force majeure. For the purposes of this Agreement, force majeure shall be considered to be extraordinary and irreversible events and

circumstances arising from the efforts of the parties, independent of the will of the parties and at the same time, to impede the actions of the parties to fulfill their obligations.

For the purposes of this Treaty, emergency and irreversible cases and circumstances are acts adopted by state authorities, their acts or omissions, unusual acts of force, strikes, social unrest, terrorism, wars, uprisings. “

As we can see, the contract concluded between the same utility companies and the consumers states that the supplier has no right to demand the fulfillment of the obligation, if there is an act adopted by the state competent body (in this case the state of emergency declared by the Government of the Republic of Armenia). Similarly, the consumer cannot demand proper utilities for the same reason.

There are a large number of people in Armenia working day or day jobs who do not actually get paid for not working in an emergency.

Сообщение Արտակարգ իրավիճակում կոմունալ ծառայությունների համար վճարումից ազատում է պայմանագիրը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->