>

Картинки по запросу "Նաիրա Զոհրաբյան(լուսանկարներ)"

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․




Քոչարյանի զոհերը

«Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին




Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օտգատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:

Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:


Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտատխի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»:


Сообщение Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին.Նաիրա Զոհրաբյան(լուսանկարներ) появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->