>

Հայաստանը չունի կորոնավիրուսի թեստերի պակաս և շարունակում է դրանք ձեռք բերվել, մինչ այժմ արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ կոնտակտավորների շրջանակը պարզելու գործընթացը շարունակական է, դեպքեր կան, որ շրջանակը պարզ է 100 տոկոսով:
«Ինձ համար անհասկանալի է այն, որ հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում, չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, կարծես թե մենք իրենց հետ այլ բան պիտի անենք, քան իրենց առողջության մասին մտածելն է»:








Հայաստանը չունի կորոնավիրուսի թեստերի պակաս և շարունակում է դրանք ձեռք բերվել, մինչ այժմ արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։Ըստ նրա՝ կոնտակտավորների շրջանակը պարզելու գործընթացը շարունակական է, դեպքեր կան, որ շրջանակը պարզ է 100 տոկոսով:
«Ինձ համար անհասկանալի է այն, որ հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում, չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, կարծես թե մենք իրենց հետ այլ բան պիտի անենք, քան իրենց առողջության մասին մտածելն է»:Ա. Թորոսյանն ասաց, որ վաղը կհրապարակեն մի քարտեզ, որտեղ կներկայացվեն կորոնավիրուսի դեպքերը` ըստ մարզերի:Հիմա հայտնի է, որ ամենից շատ դեպքեր են արձանագրվել Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում:Գյումրիից հիվանդների թիվը կարելի է 1-2 ձեռքի մատների վրա հաշվել, նրանց մոտ հիվանդությունը թեթև է:


Մինչ այժմ ասվում էր, թե երեխաները կորոնավիրուսով չեն հիվանդանում, սակայն դեպքերի արձանագրումից հետո կարելի՞ է ասել, որ երեխաները ևս ռիսկային խմբում են:

Ա. Թորոսյանը պարզաբանեց, որ երբ ասում են, թե երեխաները կայուն են կորոնավիրոսի հանդեպ, նկատի ունեն առողջ երեխաներին:


«Եթե կա իմունիտետի դեֆիցիտ, երեխան դառնում է ռիսկային: Փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում»։
Նախարարի վկայությամբ` հիվանդներին բուժում են Chloroquine դեղով, մինչ այդ բուժել են ՄԻԱՎ-ի համար նախատեսված 2 դեղերի խառնուրդով:

Դեռ վաղ է եզրակացության գալ Chloroquine-ի արդյունավետության վերաբերյալ: Առայժմ որոշվել է այն տալ ծանր, թոքաբորբ ու դրա զարգացման ռիսկ ունեցողներին:



Ներկա դրությամբ` կորոնավիրուսով հիվանդ մանկահասակ երեխա չունենք, կան դպրոցահասակներ, նրանք իրենց լավ են զգում:

«Ունենք վարակված մեկ բուժքույր, բժիշկ, ՇՕ վարորդ, դա անխուսափելի է, որքան էլ փորձենք նրանց պաշտպանել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչ հետևանք կարող է թողնել կորոնավիրուսը հղի կանանց ու պտղի վրա, նախարարն ասաց, որ դեռ վաղ է խոսել դրա մասին․ տարիների հետազոտություն է անհրաժեշտ:

Сообщение Ունենք վարակված մեկ բժիշկ, մեկ բուժքույր, շտապօգնության մեկ վարորդ․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->