>

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը քիչ առաջ հայտարեց, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։
Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքի մասին հայտարարությունը հարցադրումների առիթ դարձավ։





Նախ՝ մինչ մահվան մասին պաշտոնական հաղորդագրության տարածումը՝ լրատվամիջոցներից մեկն արդեն հայտնել էր կորոնավիրուստից մահվան դեպքի մասին։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը շտապեց հերքել՝ թե մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չկան։





Հերքումից ընդամենը մի քանի ժամ անց նույն խոսնակը հայտարարեց, որ արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք։
Պատահականությո՞ւն էր, որ հենց այսօր՝ մի քանի ժամվա տարբերությամբ լրատվամիջոցը մահվան մասին լուր տարածեց։ Ինչպես էր ստացվել, որ 1-2 ժամվա տարբերությամբ խոսնակը նախ հերքում, ապա հաստատում է մահվան մասին լուրը։

Ընդ որում՝ մահվան մասին հայտարարությունն ավելի շատ հարցադրումներ էր առաջացրել։ «Մահացած քաղաքացին 72 տարեկան էր, նա երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,-սա ԱՆ խոսնակի հայտարարությունն է։


Մինչդեռ, առավոտյան վարչապետը հայտարարել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու քաղաքացի կա, երկուսն էլ 75 տարեկանից բարձր են, նրանցից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է և ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Հարց է առաջանում, եթե այս քաղաքացու վիճակը նույնպես ծայրահեղ ծանր էր, ապա ինչու այս դեպքի ծայրահեղ ծանր լինելու մասին չի հայտարարվել։



Իսկ գուցե, ի սկզբանե պարզապես տարիքն էին շփոթել, արդյոք մահացողը վարչապետի նշած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 անձանցից մե՞կն էր, եթե այո, ապա ԱՄՆ քաղաքացի՞ն, թե՞ Հայաստանի։ Գրառման ներքո հարցադրումներին ի պատասխան Ալինա Նիկողոսայանը գրեց, որ ՀՀ քաղաքացի է։

Ի վերջո՝ քանի՞ քաղաքացի կա, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հնչած հարցերին դեռ պատասխան չկա, տրված պարզաբանումները ոչ միայն սպառիչ չեն, այլև նոր հարցեր են առաջացնում։

Сообщение Ով է կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացին.պաշտոնական պարզաբանումը նոր հարցեր է առաջացնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->