>

Երեկվանից ամբողջ համացանցը պայթում է վարչապետ Փաշինյանի ելույթից: Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ «մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ»։ Ժողովուրդն այսօր, քան երբևէ, ունի իր պետական ապարատի և իշխանության ղեկավարի կարիքը: Ունի վարչապետի կարիքը, որին բերեց իշխանության, որ լավ ապրի, բայց ինչ ունենք այսօր. ունենք Նիկոլ, ով, լինելով երկրի վարչապետ, տեղյակ չէ, որ երկրում կան օրավարձով աշխատողներ, տեղյակ չէ, որ երկրի գերակշռող մասը գտնվում է վարկերի տակ:

Մի ճիշտ խոսք կա, որ մարդը շատ է խոսում, սխալներ շատ է անում, օրինակ՝ Փաշինյանը շատ է խոսում և սխալներ շատ է անում իր հուզական դաշտի պատճառով։ Հիմա բացատրեմ, թե ինչ է նշանակում «Օրավարձով աշխատանք» ձևակերպումը. գործնականում նշանակում է հետևյալը. մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա։




Քոչարյանի զոհերը





«Օրավարձով աշխատողի» «հոդվածի» տակ են ընկնում տաքսիստները, գեղեցկության սրահի աշխատակիցները, հավաքարարները, սննդի օբյեկտների մատուցողները, ռեստորանների սրահի մենեջերները, փոքրիկ սննդի կետերում աշխատողները, հացթուխները, որոշ փոքր խանութների վաճառողները և այլն։ Եվ այսպես շարունակ. Այս պնդման ճշմարտացիության հարցը թողնելով իրականում օրավարձով ապրող մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին, ուզում եմ կենտրոնանալ հարցի մեկ այլ՝ բարոյական կողմի վրա։ Իր այս պնդումը հիմնավորելու համար նա դիմեց, իմ կարծիքով, անթույլատրելի իրավական մանիպուլյացիայի՝ հռչակելով այս մարդկանց որպես չգրանցված աշխատողներ։

Այս կապակցությամբ բավականին դիպուկ և խելացի գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ով նկարագրեց, որ վարչապետի ելույթում նկատելի էր այս քաղաքացիներից նեղացածության թաքնված ենթատեքստ և այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա յուրօրինակ վրեժ է լուծում սոցիալական աղետի շեմին կանգնած մեր այն քաղաքացիներից, որոնք իրեն չեն լսել և չեն գրանցվել որպես աշխատողներ.

«Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել իր կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունը, «ստվերում աշխատող քաղաքացիները, որոնք ժամանակին ասել էին, որ թքած ունեն կառավարության որոշումների վրա, հիմա ունենալու են խնդիրներ։Ոչ վաղ անցյալում այս մարդիկ անձնուրաց պայքարում էին Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ նրա համար այդ մարդիկ «ամեն ինչ որոշող հպարտ քաղաքացիներ էին»»:


Դե ինչ է կատարվում հիմա, այո-այո հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա նրանք արդեն գոյություն չունեն կամ ստվերում գործող պոտենցիալ իրավախախտներ են, որոնք պետք է կրեն կառավարության որոշումներին չհետևելու պատասխանատվությունը։ Եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեզ մոտ օրավարձով աշխատող չկա, ապա նա կա՛մ չի տիրապետում այդ ոլորտին, կա՛մ ստում է։ Վարչապետը շատ լավ գիտի, որ կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, քանզի «կորոնավիրուսն ում շունն է», թու-թու-թու, եղինջ-գինի ծրագրի շրջանակներում իրեն հավատացողների գլխների տակ փափուկ բարձ է դրել ու քարոզի տարել։

Համամիտ եմ Արթուր Ղազինյանի այն խոսքին, որ նա ուղղակի կոչ արեց վարչապետին. ավելի ազնիվ կլիներ, եթե ուղիղ հայտարարեր, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում կամ ցանկություն չունի օժանդակել օրավարձով իրենց ընտանիքի գոյությունը քարշ տվող ՀՀ «հպարտ» քաղաքացիներին:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ



The whole internet has been blown up by Prime Minister Pashinyan’s speech since yesterday. Nikol Pashinyan stated in the National Assembly yesterday that “we do not have citizens working for a day.” The people today need their state apparatus and head of government more than ever. He needs a prime minister who brought him to power to live well, but what do we have today? We have Nicole, who, being the Prime Minister of the country, is not aware that there are day laborers in the country, she is not aware that the majority of the country is under loans.

There is a right word that a person speaks a lot, makes a lot of mistakes, for example Pashinyan speaks a lot and makes a lot of mistakes because of his emotional field. Now let me explain what it means to work for a day. in practice means the following: The person is paid for the day’s work. If he works that day, he will have income, and if he does not work, he will not.

The article on the “day laborer” includes taxis, beauty salons, cleaners, food service providers, restaurant managers, diners, bakeries, some small shopkeepers, and more. And so on. Leaving the question of the validity of this assertion to our hundreds of thousands of citizens living on a daily basis, I want to focus on another, the moral side of the issue. To substantiate his claim he resorted to inadmissible legal manipulation, declaring these people to be unregistered workers.POSTED UNDERNEWS

Сообщение Արթուր Ղազինյանը պայթեցրեց ողջ համացանցը. Ինչու իշխանությունը չի պատրաստվում օժանդակել իրականում օրավարձով աշխատողներին появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->