loading...

ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Նախարարի հայտարարությունը

Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ:

Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երեկ այդ մասին տեղեկացված չի եղել:


loading...



«Այո, նման դեպք կա, երեկ, երբ լրագրողներն ինձ հարց էին տալիս, ինձ դեռ այդ մասին չէին զեկուցել: Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրը երկու օր ջերմել է:

Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի:

Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ եւ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու եւ առողջությունը վերականգնելու համար, թեպես, նորից կրկնեմ, որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա:

Հույս ունեմ, նրանք ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց Թորոսյանը:

Сообщение ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Նախարարի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

loading...