>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Տոտալ համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ․ Աշխարհի 199 գերագույն հրամանատարների առաքելությունը․․․

loading...



Համաշխարհային պրակտիկայում պատերազմային իրավիճակներում գերագույն հրամանատարի պարտականությունը ստանձնում է պետության առաջնորդը՝ մեր դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Ոմանք աշխարհում հաստատված պանդեմիան համեմատում են համաշխարհային պատերազմի հետ։ Պատերազմ, որտեղ թշնամին ըստ էության տեսանելի չէ։ Պատերազմ, որտեղ չունես զենք թշնամուն չեզոքացնելու համար։ Պատերազմ, որտեղ չկա հրադադարի որևէ հնարավորություն կամ հեռանկար։ Պատերազմ, որտեղ չկան դաշնակիցներ և որևէ այլ երկրից օգնություն կամ աջակցություն ակնկալելն ըստ էության հնարավոր չէ։ Օգնության կարիք ունեն բոլորը, ընդհուպ մինչև գերտերությունները։

Այս պահին կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են 199 երկրներում։ Այսօր աշխարհում կան 199 գերագույն հրամանատարներ, որոնք երևէ չեն հայտնվել նման իրավիճակում։ Յուրքանչյուր գերագույն հրամանատարի որոշում ուղիղ կապ ունի մարդկային կյանքի հետ։


Եթե պատերազմային իրավիճակներում գերագույն հրամանատարի կողքին են պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը և բազմաթիվ այլ պատրաստված զինվորականներ, ապա այսօր պետության առաջնորդները մենակ են։ Առողջապահության նախարարներն ու բուժաշխատողները կատարում են իրենց պարտքը և անձնուրաց փորձում փրկել հիվանդների կյանքը։ Բժիշկներն ըստ էության պատերազմի զինվորներն են, որոնք կռվում են առանց զենքի։

Գերագույն հրամանատարի գեթ մեկ լուրջ սայթաքումը կարող է անդառնալի և աղետալի հետևանքներ ունենալ։ Աշխարհի մասշտաբով արտակարգ դրության պյամաններում ցանկացած ոտնձգություն կամ դավադրություն պետության առաջնորդի նկատմամ, նշանակում է զարկ տալ աղետին։ Գերագույն հնարամատարների գործողություններին գնահատական տալու ժամանակը կգա միայն ու միայն պանդեմիայի ավարտից հետո։ Այսօր յուրաքանչյուր գերագույն հնարամատարի առաքելությունն է հնարավորինս շատ քաղաքացիների կյանք փրկելը։

Իսկ որն է քաղաքացիների առաքելությունն ու պարտավորությունը։ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հայաստանում և աշխարհի բոլոր պետություններում երկրի ղեկավարի շուրջ տոտալ համախմբումն ուղղակի այլընտրանք չունի։ Անկախ նրանից ընդդիմադիր ես, թե իշխանամետ, անկախ նրանից պետության առաջնորդը դիկտատոր է թե դեմոկրատ, բոլորիս պարտքն է մեկ մարդու պես կանգնել գերագույն հրամանատարի կողքին։



Ի տարբերություն աշխարհի շատ պետությունների, մենք ունենք լեգիտիմ, մեր կողմից ընտրված առաջնորդ։ Առաջնորդ, ում կողմից ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատարությունը նախանձ է առաջացնում շատ պետություններում։ Այս ծանր իրավիճակում մենք պարտավոր ենք գնահատել այն ինչ ունենք։ Պարտավոր ենք անկախ քաղաքական հայացքներից համախմբվել և դառնալ մեկ բռունցք։ Պարտավոր ենք մեկ մարդու պես կանգնել գերագույն հրամանատարի կողքին։

Աստված մեզ պահապան, առողջություն բոլորիս։

Сообщение Տոտալ համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ․ Աշխարհի 199 գերագույն հրամանատարների առաքելությունը․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin