>

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն

Սիմոնյանը հայտնեց, որ որոշ ներմարզային ու ներհամայնքային երթուղիներ շարունակում են գործել՝ չնայած տեղաշարժի սահամանփակումների մասին պարետի որոշմանը:





Նրա խոսքով՝ ներմարզային երթուղիները գործում են Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում, ներհամայնքային երթուղիները՝ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում:





«Այսօր նախատեսվում է որոշակի փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ՝ կապված մարզային՝ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների մեջ: Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել մարզային ուղևորափոխադրումները նաև վերոհիշյալ 5 մարզերում»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից դադարեցվել են միջմարզային բոլոր տեսակի ուղևորափոխադրումները:


Deputy Minister of Territorial Administration and Infrastructure Armen Simonyan told a press conference today that some inter-community and intra-community routes continue to operate despite the decision of the commander to restrict movement.

 According to him, inter-regional routes operate in Shirak, Lori, Syunik and Kotayk marzes, inter-community routes in Gegharkunik, Tavush, Shirak, Lori, Syunik and Kotayk marzes.

“Today it is envisaged to make some changes in the order of the commanding officer in the field of passenger transport by bus and minibus. According to today’s decision, it is planned to ban regional passenger transportation in the aforementioned 5 provinces as well, ”Simonyan said.



It should be reminded that a state of emergency has been declared in Armenia

from March 16 to April 14. According to the decision of the Paret, all inter-regiona

l passenger traffic has been suspended since March 25.

Сообщение ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. շատ կարևոր է. տարածեք նաև. Պարետն ավելի է խստացնելու տեղաշարժի մասին որոշումը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->