Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր՝ ըստ մարզերի․ Որ մարզում են ամենաշատ վարակակիրները — ingablog

ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից քանիսը որ մարզից են:


Մասնավորապես, այս պահի դրությամբ 329 վարկվածներից 151-ը Երեւանից է, ինչը կազմում է վարակվածների շուրջ 46 տոկոսը:


Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ վարակվածների թիվը 57 է, իսկ Արարատի մարզում՝ 56:


4-րդ տեղում Արմավիրն է (52 պացիենտ), հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնի մարզը (4), իսկ Լոռիում եւ Սյունիքում գրանցվել է 2-ական պացիենտ:

Տավուշում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ մարտի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք:


Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 300 անձ:


Ապաքինվել է 28 անձ: Մեկ պացիենտ մահացել է:

Сообщение Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր՝ ըստ մարզերի․ Որ մարզում են ամենաշատ վարակակիրները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin