>

Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին

1. Չինաստանն արդյունավետորեն նախապատրաստվեց նոր սերնդի` կենսաբանական պատերազմին, անցկացրեց զորավարժություններ և ողջ աշխարհին վարպետաց դաս տվեց` ցույց տալով այդ պատերազմի ոչ արդյունավետ լինելն իրենց նկատմամբ:

2. Արագ և արդյունավետ մարդահամար անցկացրեց:

3. Խստացրեց թվային դիկտատուրան, իրականացրեց սոցցանցերի ու բոլոր կոմունիկացիաների վերահսկողություն:




Քոչարյանի զոհերը

4. Ստեղծեց անհրաժեշտ, թիրախային անհատի բոլոր սոցիալական կապերն արագ հաշվարկելու համակարգ. ո՞վ է նրա հետ շփվում, ո՞ւմ հետ է ինքը շփվում, որտե՞ղ է եղել:


5. Հայտնաբերեց բոլոր ապօրինի ներգաղթյալներին և շատերին արտաքսեց երկրից:





6. Փափուկ ռեժիմով վտարեց շատ օտարերկրացիների։ Նրանք իրենք էլ ձգտում էին արագ լքել երկիրն ու տարհանվել: Մնացածները նույնականացվեցին և վերցվեցին հսկողության տակ:

7. Մշակեցին երկիրը զանգվածաբար և կտրուկ արգելափակելու մեխանիզմ:

8. Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ Չինաստանը։ Ընդունենք, որ 1,5 միլիարդ մարդու կարանտինում պահելը, անխտիր բոլորին դիմակ հագցնելը և մեկ շաբաթում մեգահիվանդանոց կառուցելն առավել քան տպավորիչ ու հզոր է:

9. Ողջ երկրին սովորեցրին, թե ինչպես է պետք հետևել անձնական հիգիենային:

10. Ընդունեցին վայրի կենդանիների` սննդի մեջ օգտագործելն արգելելու օրենք, ինչը շատ նահանգների համար նորմալ երևույթ էր:


11. Ողջ աշխարհին ցույց տվեցին, թե որքան է աշխարհը կախված Չինաստանից:

12. Սառեցրին արտադրական շղթաները ողջ աշխարհով մեկ` սադրելով համաշխարհային ճգնաժամ:

13. Ոստիկանությունում և արագ արձագանքման ծառայություններում զանգվածաբար ներդրվեց դրոնների ու մարդկանց հետևող այլ ավտոմատ միջոցների կիրառությունը:

14. Մշակվեց ու կազմակերպվեց տրված անոմալիաների ճանաչման ու առանձնացման ջերմաչափ համակարգերի զանգվածային արտադրություն:

15. Ստեղծվեց մարդկանց դեմքերի՝ դիմակներ կրելու պայմաններում տեսախցիկների գործարկման ալգորիթմ: Այժմ արդեն մարդու քայլվածքը նույնպես հաշվի է առնվում որպես անձը ճանաչելու գործոն:



16. Զանգվածաբար և օպերատիվորեն ստեղծվում են ապրանքները մարդկանց հասցնելու համակարգեր:

17. Մշակվեց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի համակարգը:

18. Դադարեցվեցին բողոքի ակցիաները Հոնկոնգում, և այնտեղ չինական կառավարության ազդեցությունը աճ գրանցվեց:

Եվ գլխավորը` մինչ աշխարհը շարունակում է ընկղմվել ճգնաժամային փոսի մեջ, Չինաստանն այնտեղից արդեն դուրս է եկել ու պատրաստ է`

. գնել էժան ակտիվներ,

. օգնել ֆինանսապես թույլ պետություններին` մեծացնելով իր գլոբալ ազդեցությունը,

. խաղալ նավթի գների նվազեցման փաստի վրա,

. ստեղծել նոր միություններ ու ալյանսներ:

Сообщение Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին․ ուշագրավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->