>

Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել. ոստիկանության բաժնի և բաժանմունքների պետեր են նշանակվել կանայք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը:





Մ. Եղշատյանը 2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, 2010թ-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը:





2010թ-ին նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնում որպես հետաքննիչ, 2010թ-ին՝ ավագ հետաքննիչ, 2014թ-ին ճանաչվել է ՀՀ ոստիկանության լավագույն հետաքննիչ, 2018թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ՝ հետաքննության պետ:

2019թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ:

2020թ-ի հունվարի 21-ին կրկին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի հետաքննության պետ:


Ոստիկանությունում գերազանց ծառայության կրծքանշանի է արժանացել, մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պատվոգրին:

Ծառայության ողջ ընթացքում Մ. Եղշատյանը բարձր է պահել ոստիկանի պատիվը, եղել է պարկեշտ ոստիկան, վայելել անձնակազմի սերն ու հարգանքը:



Լինելով հետաքննության պետ՝ Մ. Եղշատյանը գրեթե միշտ անձամբ է այցելել դեպքի վայրեր և նրան ոստիկանության համակարգում ավելի շատ ճանաչում են «Երկաթե Լեդի» մականվամբ, քանի որ խստապահանջ է եղել, առաջին հերթին, ոստիկանության ծառայողների նկատմամբ, ապա՝ քաղաքացիների։

Լուսանկարը՝ ստորև․

Сообщение Ոստիկանությունում հայտնի «Երկաթե Լեդին» ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ոստիկանության պետ․ ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->