>

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել․

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ




Քոչարյանի զոհերը

Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերին (катализатор) վերաբերող նախագծի վերաբերյալ





Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է տուգանքի սահմանում

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ից հետո ներմուծված և հաշվառված այն տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում, որոնք չունեն համապատասխան չեզոքացման համակարգ (катализатор)։


Շեշտենք, որ նախագծի մշակումը բխում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներից։ Օրենքի ընդունման դեպքում պատասխանատվությունը տարածվելու է ՄԻՄԻԱՅՆ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստան ներկրված ավտոտրանսպորտային միջոցների վրա։

Համաձայն նշված տեխնիկական կանոնակարգի «Պահանջներ շարժիչի և դրա համակարգերի համար» բաժնի 9.4-րդ կետի․

«Չի թույլատրվում շարժիչի կառավարման և հսկողության համակարգի տարրերի և արտանետումների նվազեցման համակարգի (շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկ, թթվածնի սենսոր, կատալիտիկ չեզոքացուցիչ, բեռնախցիկ օդափոխման համակարգ, բանած գազերի շրջանառության համակարգ, վառելիքի գոլորշիների որսման համակարգ և այլն) տարրերի բացակայությունն ու դրանց տեսանելի վնասվածքները։»



Հավելենք նաև, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Մաքսային միության`

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշումը, որը ՀՀ համար ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից։

Сообщение Կարևոր պարզաբանում ավտոմեքենաների չեզոքացման համակարգերին (катализатор) վերաբերող նախագծի վերաբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->