>

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ մարտի, 2020 N 16 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝




Քոչարյանի զոհերը
  1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով.
  2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝

1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.




2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ

հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․


  1. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը.
  1. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

PARET’S DECISION March 24, 2020 N 16 ON LIMITATIONS OF PERSONAL MOTION IN THE REPUBLIC OF ARMENIA


Guided by Decree No. 298-N of the Government of the Republic of Armenia on Declaring a State of Emergency in the Republic of Armenia dated March 16, 2020, until March 31, 2020, 23:59

  1. To restrict the right of people to move freely throughout the territory of the Republic of Armenia and to establish compulsory self-isolation of persons in their permanent residence or place of their choice in order to limit direct contact with other persons and prevent the possible spread of infection;
  2. Provide the following exceptions to the requirement of paragraph 1 of this Decision:

1) Departure and return to the workplace of employees of Paret’s business entities prohibited by types of economic activity No. 14 of March 24, 2020 and persons of Paret’s employment in the manner prescribed by Decision No. 15 of March 24, 2020, containing the information set forth in the Appendix to this Decision. if there is a note and identity document:

2) Trade Facilities, Pharmacies, Agricultural Products Markets in and Out of Trade Areas, Prescribed by Article 3, Paragraph 2 of Article 3 of Law LA-134-N of November 24, 2004 of the Republic of Armenia , hospitals and other medical institutions,

places of residence or residence of persons in need of care, visits to a place of burial and burial with the information contained in the appendix to this decision and the identity document provided. in case of:POSTED UNDERNEWS

Post navigation

Сообщение Ուշադրություն․ Ժամը 23․59-ից սահմանափակվում է … ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->