ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քոչարյանի զոհերը
Մի տխուր ուղտի պատմություն.
Մի օր մի տխուր հիվանդ ուղտ հայտնվում է մեծ սեղանի մոտ:
Ուղտը շատ է զարմանում և ոգևորվում, որ ինքը` հասարակ մի քոսոտ կենդանի, կարող է նստել մնացածի հետ նույն սեղանի շուրջ, խոսել, նրանց նման ուտել, քայլել:
Բայց ուղտը հասկանում էր, որ իր այդ սեղանի շուրջ նստելը բախտի քամահրանք է և ինքը պետք է արդարացնի իր մեծ սեղանի շուրջ լինելը: Բայց ինչպե՞ս:
Ու այդ մեր ուղտը սեղանի լիարժեք անդամ թվալու ցանկության մեջ իր դանդալոշ գլխով ու քոսոտ թաթերով մեկ բաժակ է շուռ տալիս, մեկ ափսե կոտրում, մեկ-մեկ էլ բարձր ծիծաղում:
Երբ սեղանի շուրջ նստածները զարմանում կամ հեռվանում են այս կենդանու պահվածքից, նա իրեն կարևոր է զգում ու էլ ավելի աղմկում:
Պարզ է, որ այդ սեղանից նրան դուրս շպրտեցին, որ գնա հեռվում իր փսլինքների և թրիքի մեջ շարունակի ապրել, ինչպես բնությունն է պահանջում, բայց հոտը և կեղտը մնաց այն անկյունում, ուր հիվանդ, տխուր ուղտը նստել էր:
Մի բերեք սեղանի շուրջ նման քոսոտ, հիվանդ կենդանիների, ուղտն արծիվ չի դառնա, որքան էլ դրա մասին երազի:
Сообщение Մի տխուր ուղտի պատմություն. Ալեն Սիմոնյանի ուշագրավ գրառումը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն