>

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Էմիլ Փանոսյանը իր վարած Peugeot 307 մակնիշի H422 EP 97 RUS համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 10.3 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Սաֆարյանը տեղում մահացել է։

Մահացածի դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով, իսկ վարորդին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն ստանալով՝ դուրս է գրվել։




Քոչարյանի զոհերը

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։





Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրմանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։


Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Դաժան և ողբերգական ավտովթար . 20-ամյա ուղևորը տեղում մահացել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->