>


Lragir.am-ը գրել է.

Մեծ Քսանի տեսավեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինն առաջարկել է չեղարկել միջազգային պատժամիջոցները՝ վարակի հետեւանքով տնտեսական անկման դեմ պայքարի շրջանակում:





ՌԴ նախագահի առաջարկի շարժառիթը չափազանց պարզ է: Նա կորոնավիրուսի իրադրությունը փորձում է օգտագործել Ղրիմի եւ ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ հանդեպ սահմանված խիստ պատժամիջոցները չեղարկելու համար, ինչը կարող է թույլ տալ որոշակիորեն մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի, նավթի գնանկման հետեւանքը ՌԴ-ում: Ընդ որում մի պահի, երբ Պուտինը գտնվում է իշխանության խնդիրը լուծելու չափազանց բարդ փուլում եւ տնտեսական, սոցիալական կայունությունը ձեռք է բերել գերնշնակություն:





Կգնա՞ աշխարհը, կամ այլ կերպ ասած աշխարհի ուժեղները նրա հետ քաղաքական առեւտրի: Ռուսական մեդիան հայտնում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կողմ է պատժամիջոցները չեղարկելուն: Իհարկե, դա եւս հասկանալի է, քանի որ Չինաստանն այդպիսով սահմանափակվում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ հարաբերության հարցում:

Ինչ կանի Միացյալ Նահանգները: Թրամփն օրերս արտահայտվել էր նավթի գնանկման միջոցով Ռուսաստանի տնտեսությունը թուլացնելու հռետորաբանությամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նա հակված չէ չեղարկել պատժամիջոցները: Ըստ ամենայնի, այդպիսի քայլի գնալու դեպքում դա նրա դեմ կարող են օգտագործել դեմոկրատները: Հետեւաբար, ԱՄՆ նախագահը հազիվ թե ընդունի Պուտինի առաջարկը, եթե միայն նրա առաջ չդնեն պատժամիջոցը չեղարկելու պայման՝ դա կլինի Պուտինի հեռանալուց հետո:

Կորոնավիրուսի իրավիճակը համանման իրադրություն է ստեղծել Հայաստանում: Իհարկե ոչ անմիջական տեքստով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով նախկին իշխող համակարգի որոշակի շրջանակներ, խմբեր, նախկին պաշտոնյաներ, հարակից մեդիա, փորձագիտական խմբեր խոսում են համախմբվածության, անցյալի հաշիվները մի կողմ դնելու, կորոնավիրուսի դեմ պայքարում բոլորին միավորելու անհրաժեշտության մասին:


Ընդ որում, դա արվում է հնարավորինս աղետալի իրավիճակ նկարագրելու միջոցով, հաշիվները մի կողմ դնելու առաջարկն ավելի գունավորելու համար:

Նիկոլ Փաշինյանը սակայն կարծես թե հակված չէ այդ տրամաբանությամբ համախմբման, ինչը վկայեց օրերս խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորի հարցին պատասխանելով:

Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն ունի իր պայմանը «Պուտինին», այդ ազգանվան փոխաբերական, թեեւ ինչ որ առումով նաեւ բուն համակարգային իմաստով: Մասնավորապես, այն ձեւակերպվել է մի քանի շաբաթ առաջ՝ նախկին համակարգը բանակի կարիքների համար պետք է վերադարձնի 1,5 միլիարդ դոլար: Կորոնավիրուսը փոխե՞լ է պայմանը, թե՞ ոչ: Համենայն դեպս, ակնառու է, որ կորոնավիրուսի իրադրությունը նախկին համակարգի համար առիթ է հաշիվները կամ պայմանները մի կողմ դնելու մտայնությունը գեներացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը կպնդի՞ կոնսենսուսի պայմանը, թե՞ ավելի կբարձրացնի նշաձողը՝ մինչ այդ եղած պայմանի վրա փոխզիջման հանգելու համար: Պայմանը մի կողմ դնելը նրա համար կլինի վրիպում, որովհետեւ այդ դեպքում համախմբումը կարող է տեղի ունենալ կառավարության համար բացասական հաշվեկշռով, ընդ որում հետագա էլ ավելի բարդ միտումով: Բայց, բանը կառավարությունը չէ, որովհետեւ դա լինելու է բացասական բալանս նաեւ հանրության համար, ում ռեսուրսներն են քաղաքական խաղաքարտ դարձրել նախկին համակարգի շրջանակները:



Lragir.am wrote:

During the Big Twenty video conference, Russian President Putin offered to lift international sanctions in the context of the fight against the economic downturn caused by the infection.

The motive behind the Russian president’s proposal is very clear. He is trying to use the Coronavirus situation to abolish tough sanctions on Russia due to the Crimea and the

Ukrainian crisis, which may allow to mitigate to some extent the effects of the global economic crisis and oil deflation in Russia. At a time when Putin is in a very difficult phase of solving the problem of power and economic, social stability has gained supremacy.

Will the world, or in other words the world’s strongest, trade with him? Russian media reports that Chinese President Xi Jinping is in favor of lifting the sanctions. Of course, this is also understandable, as China is thus limited not only in its relations with Russia but also with Iran.

Сообщение «Պուտինը» Հայաստանում. Փաշինյանի պայմանը. Ինչ է կատարվել… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->